Խնդրում եմ լրատվամիջոցներին տարածել:
Վերջին 20 օրվա մեջ արդեն երրորդ ահազանգն եմ ստանում տարբեր մեծ հիմնարկությունների տնօրինություններից և հյուրանոցներից, որ ինչ-որ մեկը, զանգահարելով իրենց, ներկայացել է որպես «Վիտամինի Գարիկ», և նրանց խնդրել, որպեսզի գնեն մեծ քանակությամբ անհասկանալի DVD-ներ` պատճառաբանելով, որ այդ գումարներով պետք է օգնեն ինչ-որ մարդկանց: Ցավոք, ես դրանց մասին տեղեկանում եմ այն ժամանակ, երբ այդ գումարներն արդեն վճարված են...
Խնդրում եմ բոլոր կազմակերպություններին, որոնք նման զանգեր են ստացել, զգուշանալ և հայցում եմ բոլորի ներողամտությունը, ովքեր, չուզենալով մերժել «ԽՆԴՐԱՆՔՍ», հայտնվել են խաբվածի դերում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garikmusic/posts/792263000785330
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել