Միայն ստրուկներին է բնորոշ ճարահատյալ հանդուրժողականությունը
«Ճարահատյալ հանդուրժողականության» նողկալի խաչմերուկում.
ՀՀ քաղաքացիները հուսալքված են, և երբ ոմանք ասում են, որ մեր ժողովուրդը հանդուրժող է, մեղմ ասած, չափազանցնում են կամ ստում: Որպեսզի հասկանանք նման եզրակացության իրական լինելը, եկեք ինքներս մեզ որոշ հարցեր ուղղենք և այսպես:
• Ինչպե՞ս կարող է ժողովուրդը հանդուրժող լինել, եթե իրականում նրա մեծ մասը ուղղակի սոված է:
• Ինչպե՞ս կարող է ժողովուրդը հանդուրժող լինել, երբ իր աչքի առջև Հայաստանը կործանվում է:
• Ինչպե՞ս կարող է ժողովուրդը հանդուրժող լինել, եթե նա ամեն օր ականատես է լինում, թե ինչպես են որոշ պաշտոնյաներ վատնում երկրի գումարները:
• Ինչպե՞ս կարող է ժողովուրդը հանդուրժող լինել, եթե նրա կարծիքը ոչ մի նշանակություն չունի իշխանավորների համար:
• Ինչպե՞ս կարող է ժողովուրդը հանդուրժող լինել, եթե իր ընտրայլներից շատերը ԱԺ-ում մտածում են միայն օլիգարխիային սատարելու մասին:
• Ինչպե՞ս կարող է ժողովուրդը հանդուրժող լինել, եթե խոշոր թալանչիները ազատության մեջ են, իսկ «շուռուպ» գողացողները անխտիր պատժվում են:
• Ինչպե՞ս կարող է ժողովուրդը հանդուրժող լինել, եթե երկրում ամենաթողությունն ու անպատժելիությունը դարձրել են երկրի այցեքարտերից մեկը:
• Ինչպե՞ս կարող է ժողովուրդը հանդուրժող լինել, եթե նրա պետական երևելի այրերից շատերը այս աղքատ երկրում այնքան են հարստացել, որ կարող են հանգիստ կոնկուրենտներ համարվել զարգացած երկրների հարուստների համար:
• Ինչպե՞ս կարող է ժողովուրդը հանդուրժող լինել, եթե իր մասնիկը կազմող քաղաքացին այսօր առավոտից իրիկուն մտածում է արտագաղթելու մասին:
• Ինչպե՞ս կարող է ժողովուրդը հանդուրժող լինել, եթե երկրի քաղաքացիները անբժշկությունից ուղղակի մահանում են:
• Ինչպե՞ս կարող է ժողովուրդը հանդուրժող լինել, եթե արդար ճանապարհով այս երկրում հնարավոր չէ նույնիսկ գոյատևել:
• Ինչպե՞ս կարող է ժողովուրդը հանդուրժող լինել, եթե երկրի ազատամարտիկներից շատերը ծայրահեղ աղքատության մեջ են:
• Ինչպե՞ս կարող է ժողովուրդը հանդուրժող լինել, եթե նրա անապահով հատվածը օր-օրի մեկուսանում է:
• Ինչպե՞ս կարող է ժողովուրդը հանդուրժող լինել, եթե աղքատության և հարստության անջրպետը օր-օրի մեծանում է:
Հ.Գ. Ժողովուրդը հանդուրժող է, երբ նրան չես թալանում, ժողովուրդը կարող է հանդուրժել, երբ իրեն ղեկավարողները շահամոլ չեն, ժողովուրդը կարող է հանդուրժել, եթե նա տեսնում է, որ երկրի անհաջողությունների պատճառը ոչ թե իշխանավորների ագահությունն է, այլ Հայաստանի մակրո և միկրո տնտեսական կարգավիճակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=529476870497904&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել