1in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ հաջորդ մրցաշրջանում ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է ավելի մեծ օգուտ տալ թիմին:
Հիշեցնենք, որ Բեյլը գոլ էր խփել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում: Բացի այդ, նրա գոլը «Ռեալ»-ին հաղթանակ էր պարգևել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում՝ «Բարսելոնա»-ի դեմ մրցավեճում:
«Գարեթը լավ խաղաց ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Հաջորդ մրցաշրջանում նա ավելի լավ է խաղալու»,- հայտարարել է Անչելոտին:
Հիշեցնենք, որ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ «Ռեալ»-ը Բեյլի տրանսֆերի դիմաց 2013թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 91 մլն եվրո էր վճարել «Տոտենհեմ»-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1306589.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել