1. Քաղաքական տրանսվիստիտ- ՕԵԿ

2. Շմայսի սինդրոմ- եթե ոչինչ չունես ասելու, հայհոյի՛ր:
 

3. Ընդդիմադիր մեղրամիս- սկզբից իրար, հետո իշխանությանը:
 

4. Պրոֆիլակտիկ կլիզմա- պատահում է այն ժամանակ, երբ միևնույն տարածքում հայտնվում են Նիկոլ Փաշինյանը և իշխանության ներկայացուցիչները:
 

5. Politicus parazitus- ՕԵԿ, ԱԳ, ԽՀ, ՀԲ, ՀՀ և այլն: Հապավումները բացե՛ք ինքներդ:

6. Աշոտյանի վկաներ- նոր տարածվող վիրտուալ աղանդ:

7. Իմ ախմախը քո չատլախին վնաս չէ- քաղաքական ֆոլկլյորի նոր ժանր` սադոմազոխիստական մոտիվներով:

8. Բաղրամյան 26-ի առասպել- ամեն ինչ վերահսկվում և ուղղորդվում է Բաղրամյան 26-ից, նույնիսկ քո հայացքը, որը հասավ վերջակետին:

9. Օճառային պոեզիա- քաղաքական ասմունքի միջոցով տարատեսակ անցքեր ներխուժելու հրապարակային փորձեր:

10.  Կին բարբառո անապատի- կանայք, ովքեր պատգամավորական քվոտաներով հայտնվել են պառլամենտում, բայց ոչինչ չեն անում, չեն խոսում, չեն հայհոյում:

11.  Հավատա՛նք, որ չոքենք- երկու տառը փոխում է ամեն ինչ:

12.  ՀՀԿ տատի- հայ քաղաքական ֆեմինիզմի մայրը:

13.  Քաղաքական երազխաբություն- այն, ինչ միշտ կատարվում է հայկական ընդդիմության հետ:

14.  1 բայղուշի իրավունք- Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցության հասնում է 1 բայղուշ: ՀՀԿ-ի բայղուշը տղամարդ է:

15.  Իշխանական գրգռաճեղք- փոքրիկ անցք, որտեղով շատ ընդդիմադիր գործիչներ սողոսկում են ցանկալի իշխանական տարածք:

16.  Քաղաքական կունիլինգուս- այն, ինչ կատարվում է իշխանական գրգռաճեղքով անցած գործիչների հետ:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել