Անգլիական «Ռեդինգ»-ի և Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Պավել Պոգրեբնյակը վերջապես ամուսնացավ իր երեք երեխաների մայր Մարիայի հետ:

Հարսանիքը կայացել է մոսկովյան «Յասաման» սրճարանում, որտեղ հավաքվել էին «մինիֆուտբոլային» քանակությամբ աստղեր` գլխավորությամբ Ռոման Շիրոկովի, Կոնստանտին Զիրյանովի և Դմիտրիյ Տարասով-Օլգա Բուզովա զույգի:

Դե, իսկ ռուսական շոու-բիզնեսից հարսանիքին ներկա էին «Дом 2» հեռուստաշոուի հաղորդավար Քսենիա Բորոդինան և նրա քաղաքացիական ամուսին Միխայիլ Տերյոխինը:

Այդ երեկո հյուրերին զվարճացնելու գործը վստահված էր ամենակրակոտ արտիստներին, որոնց ղեկավարում էր Թիմուր Ռոդրիգեսը:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել