
1. Տղամարդիկ ստեղծում են օրենքներ, կանայք՝ բարքեր: Գիբեռ
2. Դիվանագետը մի տղամարդ է, ով միշտ հիշում է կնոջ ծննդյան օրը, սակայն երբեք չի հիշում նրա տարիքը: Ռոբերտ Ֆրոսթ
3. Կանայք ընդունակ են ամեն ինչի, տղամարդիկ՝ մնացածին: Անրի Ռենյե
4. Տղամարդը ներում ու մոռանում է, կինը ներում է, միայն այդքանը: Ժերֆո
5. Եթե տղամարդն ու կինն անվերջ գժտվում են, նրանք կամ պաշտում են միմյանց, կամ չեն կարող միմյանց տանել: Կաբալյերո
6. Կնոջը երբեք չի կարելի զինաթափել հաճոյախոսությամբ, տղամարդուն միշտ կարելի է: Ուայլդ
7. Յուրաքանչյուր կնոջ սխալի մեջ տղամարդու մեղք կա: Հերդեր
8. Տղամարդիկ շատ ավելի լավ են ապրում, քան կանայք: Նախ, նրանք կանանցից ավելի ուշ են ամուսնանում, երկրորդ՝ նրանք կանանցից ավելի շուտ են մահանում: Մենքեն
9. Այն, ինչ անվանում ենք կանացի բնազդ, հաճախ պարզապես պայմանավորված է տղամարդու մտադրությունների թափանցիկությամբ: Նաթան
10. Տղամարդը հաճույք է ստանում այն երջանկությունից, որը ստանում է, իսկ կինը այն երջանկությունից, որը շնորհում է: Լակլո
11. Եթե անգամ տղամարդն ու կինը համաձայնում են իրար հետ, ապա միայն վերջնական եզրակացություններով. նրանց հիմքերը միշտ տարբեր են: Սանտանյա
12. Գիտե՞ք, թե որքան մեծ է կանացի հետաքրքրասիրությունը: Գրեթե նույնքան, որքան և տղամարդունը: Ուայլդ
13. Անգամ ամենահիմար կինը կարող է հարմարվել խելացի տղամարդուն, բայց տխմար տղամարդուն կարող է հարմարվել միայն խելացի կինը: Կիպլինգ
14. Կինը տղամարդկանց մեծագույն դաստիարակչուհին է: Ֆրանս
15. Տղամարդն ամուսնանում է կնոջ հետ այն հույսով, որ նա երբեք չի փոխվի: Կինն ամուսնանում է տղամարդու հետ այն հույսով, որ նա կփոխվի: Ի վերջո նրանք երկուսն էլ հիասթափվում են: Էյնշտեյն
16. Որոշ դեպքերում մի կինը հարյուրավոր տղամարդկանցից ավելի խորաթափանց է: Լեսինգ
17. Ես կնախընտրեի վստահել կնոջ բնազդին, քան տղամարդու տրամաբանությանը: Սթենլի Բոլդվին
18. Բոլոր կանայք նմանվում են իրենց մայրերին: Դա նրանց ողբերգությունն է: Ոչ մի տղամարդ չի նմանվում իր մորը: Դա էլ նրանց ողբերգությունն է: Ուայլդ
19. Տղամարդու դեմքը նրա ինքնակենսագրությունն է, իսկ կնոջ դեմքը գեղարվեստական գիրք է: Ուայլդ
20. Կանայք կարող են ընկնել այն ժամանակ, երբ տղամարդիկ ուժասպառ են: Շեքսպիր