Աշխատանքային շաբաթն այնպես է տանջում, որ ուզում ես հանգստյան օրերի ամեն վայրկյանը վայելել: Իտալական այս ռեցեպտը պահել եմ հատուկ հանգստյան օրերի համար ու այսօր այն կկիսեմ ձեր հետ:)
Հանգստյան օրերի երկար ընթրիքը, որին ներկա են բոլոր բարեկամները իտալացիների ամենասիրելի զբաղմունքներից մեկն է: Այդ օրը կարելի է հանգիստ ուտել, շփվել մտերիմների հետ` առանց որևէ տեղ շտապելու: Փորձեք մեկ անգամ և դուք էլ նման փոքրիկ սովորություն ձեռք կբերեք:
Սովորաբար հանգստյան օրվա հավաքույթը սկսում է ժամը 1-ից և ավարտվում երեկոյան: Այդ ընթացքում ընտանիքի անդամները հասցնում
են վայելել համեղ, թեթև լանչ, տարբեր ուտեստներով հագեցած ընթրիք, դեսերտ, սուրճ և ammazza-caffe’(“սուրճ սպանող”) թեթև ալկոհոլային խմիչք:
Իհարկե անպայման չի իտալացիների պես երկար կիրակնօրյա ընթրիք անել, բայց որոշ ռեցեպտներ “գողանալ” արժե :)
Դրանցից է Օրեգաննատա հավը: Դրա պատրաստման եղանակը ոչ տանջալի ու հեշտ է, իսկ համը` նուրբ ու հյութալի ներսից, խրթխրթան դրսից:
Պատրաստման համար մեզ պետք է
8 հավի ազդր (կարող եք ընտրել է նաև հավի դոշ` այդպես ավելի համեղ է)
2 լիմոնի հյութ
1 լիմոնի մանրեցրած կեղև
2 սխտոր մանրեցրած (կամ 1 ճգ սխտորի փոշի)
3 ճգ չոր օրեգանո
4 ճգ մանրեցված թարմ մաղադանոս
Աղ և բիբար
Ամեն ինչ շատ հեշտ է` խառնում ենք բոլոր բաղադրիչներն իրար ու տեղավորում պինդ փակվող տոպրակում: Հավը պետք է մարինացնել 3-6 ժամ մինչև պատրաստելը: Մարինացնելուց հետո կարող եք արդեն այն խորովել կամ պատրաստել վառարանում:
Եթե հավը պատրաստելու եք վառարանում ապա ավելացրեք նաև
1/4 բաժակ զեյթունի ձեթ
Հրակայուն տոպրակներ
Ես նախընտրում եմ պատրաստել հավը հրակայուն տոպրակների մեջ 160 աստիճանի հասցրած վառարանում` առանց որևէ ձեթ: Այսպես նախ ավելի հարմար է պահել հավի մարինացված կտորները, որոնք նույն տոպրակում կարող ես պատրաստել մեկ օր առաջ, ինչի շնորհիվ համն ավելի նուրբ կդառնա: Հետո նույն տոպրակով կարելի է այն եփել վառարանում ու առանց որևէ կարագ, ձեթ ստանալ հիանալի համ:
Ահա և տոպրակների նկարն` այն ավելի հեշտ գտնելու համար:
Կարող եք նաև օգտագործել ֆոլգա` առանձին կտորները փաթեթավորեք դրա մեջ մի փոքր զեյթունի ձեթով կամ կարագով, տեղավորել կտորները խորը ամանի մեջ ու ամանի կիսով չափ ջուր ավելացնել, որպեսզի միսը փափուկ լինի:
Պատրաստեք հավը 160 աստիճանի հասցրած վառարանում 30-40 րոպե, կամ մինչև կաշին դառնա ոսկեգույն ու խրթխրթան: Զադարեք հավը գեղեցիկ, բարակ կտրված, ոլորած լիմոնի կեղևներով:
Հաճելի կիրակնօրյա հանգիստ բոլորիդ
Սիրով`
Նյամիկ Էլլա Կանեգարիան