Անգլերենից թարգմանեց Վիկա Մարկոսյանը

Այո այո 
երբ Աստված ստեղծեց սերը նա մեծամասամբ չօգնեց
երբ Աստված ստեղծեց շներին Նա չօգնեց շներին
երբ Աստված ստեղծեց բույսերը դա սովորական էր
երբ Աստված ստեղծեց ատելությունը մենք օգտակարության ստանդարտ ունեինք
երբ Աստված ստեղծեց ինձ Նա ստեղծեց ինձ
Աստված քնած էր երբ ստեղծեց կապիկներին
Աստված խմած էր երբ ստեղծեց ընձուղտներին
երբ թմրանյութ ստեղծեց բարձրունքում էր
երբ ինքնասպանություն ստեղծեց ցածր էր
երբ ստեղծեց քեզ անկողնում պառկած
Նա գիտեր ինչ էր անում
Նա խմած էր և բարձրունքում էր
և Նա ստեղծեց սարերը ու ծովն ու կրակը միաժամանակ
Նա որոշ սխալներ արեց
բայց երբ ստեղծեց քեզ անկողնում պառկած
 Նա վեր ելավ Իր ողջ Օրհնված Արարումից:

Գրելը
հաճախ դա միակ
բանն է
քո ու
անկարելիության միջև:
ոչ խմիչքը
ոչ կնոջ սերը,
ոչ հարստությունը
չեն կարող
հասնել դրան:

Մելանխոլիա
մելանխոլիայի պատմությունը
բոլորիս էլ ներառում է իր մեջ:

 Ճշմարտություն 
Լորկայի ամենալավ տողերից
մեկը.
«հոգեվարք, անընդհատ
 հոգեվարք…»

Կոշիկներ
երբ ջահել ես
մի զույգ
կանացի
բարձրակրունկ կոշիկը
որ մենակ
նստած է
պահարանում
կարող է այրել
ոսկորներդ:
երբ ծեր ես
դա ուղղակի
կոշիկի մի զույգ է
առանց
դրանում գտնվող
ինչ-որ մեկի
և
դա ճիշտ
նույնն է:


Անձրև
մի սիմֆոնիկ նվագախումբ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել