Կասիլյաս. «Լա դեսիման» գուցե ավելի կարևոր է, քան Աշխարհի գավաթը
«Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասը, ով իր թիմի հետ նվաճեց Չեմպինոնների լիգայի գավաթը, ընդգծել է այս հաղթանակի կարևորությունը:
««Լա դեսիման» նույնքան կարևոր կամ ավելի կարևոր է, քան Աշխարհի Չեմպիոնի գավաթը»,-դարպասապահի խոսքերն է փոխանցում «Puntopelota»-ն:
Խոսելով հանդիպման ընթացքի մասին՝ ֆուտբոլիստը նշել է, որ իրենց մեծ դժվարությամբ է տրվել հաղթանակը: «Շատ բարդ էր: Նրանց բախտը բերեց, և մեր սխալի արդյուքնքում նրանք մեկ գոլի առավելություն ստացան: Մենք բազմաթիվ գրոհներ անցկացրինք, տանջվեցինք հիմնական և ավելացված ժամանակում: Հաշվի առնելով ստեղծված պահերը՝ կարծում եմ՝ արդյուքն արդարացի էր: Նրանք լավ էին պաշտպանվում, ժամանակ էին ձգում, սակայն ի վերջո մենք հաղթեցինք»,-ասել է Կասիլյասը:
Անդրադառնալով իր սխալին, որի շնորհիվ «Ատլետիկոն» կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ՝ «Ռեալի» ավագը նշել է. «Երբեմն սխալվում ենք, երբեմն ճիշտ ենք խաղում… Մարդիկ հիշելու են, որ «Ռեալը» Լիսաբոնում նվաճել է «Լա դեսիման»: Երբեմն սխալվում ես, երբեմն ճիշտ ես խաղում, և չեմ կարող բողոքել»:
Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալը» 4-1 հաշվով առավելության հասավ «Ատլետիկոյի» նկատմամաբ:
Նյութի աղբյուրն՝ այստեղ