Ռեալ 4 – 1 Ատլետիկո... Ցավալի է: Խոսքն իհարկե այն մասին չէ, որ Ռեալը չպետք է հաղթեր: Ամենեւին: Արքայական թիմը առավել քան արժանիորեն տարավ իրավի թագավորական հաղթանակ, սակայն... Սակայն այս հաղթանակի գեղեցկությունը մի փոքր փչացրին Մարսելոն եւ Կրիշտիանու Ռոնալդուն: Իրականում Ռեալը հաղթեց Գարեթ Բեյլի գոլից հետո եւ շատ ավելի գեղեցիկ կլիներ, եթե ակումբային ֆուտբոլի տարվա գլխավոր հանդիպումն ավարտվեր 2-1 հաշվով, որը խաղադաշտում տիրած պայքարի իրական արտացոլանքն էր: Իսկ տարիներ անց, այս խաղը չդիտածները իմանալով արդյունքը ուղղակի կասեն. ՝՝ Ռեալը ջաղջախել է Աթլետիկոյին՝՝, կամ ՝՝Ռեալը մի քանի գլխով բարձր է եղել՝՝: Բայց 2 ժամից ավելի տեւած եզրափակիչը դիտածներն այլ կերպ կբնորոշեն այս ֆենոմենալ սցենարով տրիլլերը՝. ՝՝Ռեալը, անցնելով իսկական դժողքի միջով եւ իր մեջ արթնացնելով կամային աներեւակայելի հատկանիշներ, կոտրեց ահեղ Աթլետիկոյի դիմադրությունը եւ հավասար պայքարում ավելի ուժեղ գտնվեց՝՝: Իրականում այսպիսին է Ռեալի 10-րդ չեմպիոնությունը, որը պետք է հիշվի, որպես պատմության ամենագեղեցիկներից մեկը եւ որը ձեռք բերվեց կենաց-մահու պայքարում: Հուսանք, որ տարիներ անց այս խաղի հաշիվն իմացողները, չեն զլանա եւ գտնելով այն համացանցից, կդիտեն այն:
Իսկ խաղի կրկնությունը դիտելուց հետո, նրանց մոտ եւս կառաջանանա այն հարցերը, որոնք ավելի քան 2 ժամ հուզում էին հեռուստադիտողներին եւ հանդիսականներին: Ինչու՞ Կարլո Անչելոտոն լավ մարզավիճակում գտնվող Իլյարամենդիի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց երկար ժամանակ խաղային պրակտիկայից զրկված, թեեւ շատ ավելի փորձառու Խեդիրային: Ինչու՞ էր Ռեալը խաղի մեծ մասում հրաժարվել իր խաղից, այն է Լուկա Մոդրիչի անգնահատելի դերից թիմի խաղում: Տեսնելով որ Բենզեման մրցաշրջանի վերջում ամբողջությամբ կորցրել է իրեն, ինչու՞ Անչելոտին նրան ավելի վաղ չփոխարինեց Մորատայով: Ինչու էր թիմը ողջ մրցաշրջանում կիսվել 2 դարպասապահների միջեւ, որի հետեւանքով Կասիլյասը իրեն ոչ բնորոշ սխալ թույլ տվեց: Եվ վերջապես... Ո՞րտեղ էր Կրիշտիանու Ռոնալդուն: Անգամ հաշվի առնելով նրա ռեկորդային՝ 17-րդ գոլը, եզրափակիչում նրա խաղը չի կարելի է գնահատել բավարար: Տեսնելով Ռեալի այս խնդիրները, պետք էր մեծ ֆանտազիայի տիրապետել, խաղի վերջանական հաշիվը գուշակելու համար:
Իսկ ահա Ատլետիկոն ինքն իր իրեն զրկեց հաղթանակից: Իսպանիայի չեմպիոնը եզրափակիչում ստեղծված իրավիճակում հայտնվել էր բազմաթիվ անգամ: Եվ ամեն անգամ թվում էր, թե Աթլետիկոն, ավելի ճիշտ Դիեգո Սիմեոնեն նյարդեր չունի: Սակայն ամենակարեւոր պահին պարզվեց որ դրանք կան եւ ի վերջո տեղի տվեցին: Հիմնական ժամանակի ավարտից մոտ 10 րոպե առաջ, փոխարենը շարունակել պրեսինգի միջոցով գնդակից զրկել Ռեալին, ատլետները սկսեցին ժամանակ ձգել: Դա ի վերջո հանգեցրեց նրան, որ մրցավարը հիմնական ժամանակին ավելացրեց 5 րոպե, որոնցից 4-րդի ժամանակ էլ խաղի 2 գլխավոր հերոսներից մեկը՝ Սերխիո Ռամոսը (2-րդը միանշանակ Դի Մարիան է) հավասարեցրեց հաշիվը: Իսկ երբ ավելացված երկու 15 րոպեներից առաջինի ժամանակ Սիմեոնեն սկսեց ավելի հաճախ երեւալ քան ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը, ակնհայտ դարձավ, որ արգենտինացին կորցրել է վերահսկողությունը: Կարծես թե հասկանալով որ եղջ տարվա ընթացքում, հաղթանակի գինը դեռ այսքան բարձր չի եղել, Սիմեոնեն սկսեց լարվել: Եվ հենց խուճապը խլեց Սիմեոնեյից գրեթե ձեռք բերված հաղթանակը: Մարզչի լարվածութունը անմիջապես փոխանցվեց ֆուտբոլիստներին, ովքեր(բացառությամբ Դավիդ Վիլյայի) առաջին անգամ էին խաղում այսպիսի պատասխանատու խաղում: Այն, որ դոն Դիեգոն կորցրել էր իրավիճակի վերահսկողությունը ակնհայտ դարձավ խաղավարտից մի քանի վայրկյան առաջ, երբ նա պատրաստ էր խաղադաշտում ողջ-ողջ թաղել Ռաֆաել Վարանին: Եվ համեմատելով Սիմեոնեյի սկսած ճանապարհը, Մոուրինյոի անցածի հետ, կարելի է նշել նրանց գլխավոր տարբերությունը՝ Ժոզե Մոուրինյոն երբեք չի կոտրվել, իսկ Սիմեոնեն կարծես թե ինքն իր հաղթանակին չհավատաց: Երբ Պորտուն Մոուրինյոի գլխավորությամբ սլանում էր դեպի չեմպիոնությունը, Մոուրինյոն իրեն գրեթե նույն կերպ էր պահում, ինչպես եւ հիմա: Հանգիստ կանգնում էր, կամ փորձում էր այնպիսի տպավորություն ստեղծել, որ ինքը հանգիստ է: Օրինակ՝. Մանչեսթեր Յունայթեդի դեմ արտագնա խաղի ժամանակ, երբ նա ուղղակի սպասում էր Կոշտինյայի գոլին, վստահ լինելով որ նա կխփի: Եթե Սիմեոնեն կարողանա տիրապետել իրեն ամենավճռորոշ պահին, ապա նրա կարյերան կարող է ավելի հաջող ստացվել, քան Մոուրինյոինը: Իսկ հիմա, անկախ ամեն ինչից, պետք է փաստել, որ ներկայի լավագույն ֆուտբոլային մարզիչների կողքին ավելացավ եւս մեկը, ով կարող է ձեռնող նետել թե՝ Մոուրինյոյին, թե՝ Գուարդիոլային եւ թե՝ Կլոպին: Այն ինչ արեց Սիմեոնեն, այլ կերպ քան հերոսություն, դժվար է անվանել:
Հենց այս ամենի պատճառով է 4-1 հաշիվը ցավալի, քանի որ այն չի արտացոլում խաղադաշտում տեղի ունեցածը: Կրկնվեմ, ցանկալի է, որ տարիներ անց այս խաղի հաշիվը տեսնողները չզլանան եւ դիտեն նաեւ այս եզրափակչի կրկնությունը: Այդ ժամանակ նրանք կհասկանան, որ իրականում այս թիմերը միմյանց արժանի են եղել: Մեկում խաղում են կաշվե գնդակի լավագույն վարպետները, իսկ մյուսում իսկական տղամարդիկ: Մեկը գլխավորում է երիտասարդ եւ գերամբիցիոզ, մյուսը գերփորձառու եւ տիտղոսակիր մարզիչ: Իսկ, համաձայնեք, որ 4-1 հաշիվն այս ամենը չի նկարագրում: Այս թվերի հետեւում թաքնված է մի ամբողջ պատմություն, որը թեեւ տեւեց ընդամենը 2 ժամ, որի մասին սակայն կարելի է խոսել ավելի քան 2 ամիս: Վերջում ցավակցելով Ատլետիկոյի երկրպագուներին, ցանկանում եմ շնորհավորել 12 տարվա սպասումներից ուժասպառ եղած Ռեալի ֆանատներին: Համոզված եմ այս 2 ժամերը նրանց համար ավելի երկար տեւեցին, քան անցած 12 տարիները )))