Ծաղկաձորում երկու օր շարունակ ոստիկանները լրագրողների հետ քննարկումներ էին կազմակերպել, համայնքային ոստիկանության ձեւավորման, հենակետերի ստեղծման, ոստիկան-լրագրող փոխհարաբերություններին նվիրված:
Լրագրողական կազմակերպություններից մեկի պատասխանատու Աշոտ Մելիքյանն առաջարկեց ոստիկանությանը կատարել օրենքի պահանջը` հավատարմագրել լրագրողներին ու զանգվածային միջոցառումների ժամանակ էլ տալ ՀԱՄԱԶԳԵՍՏ, որպեսզի ոստիկանները իմանան, որ դիմացինը լրագրող է:
Անձամբ ես դեմ եմ երկուսին էլ:
Հավատարմագրման ինստիտուտն ուժային կառույցներում ձեւական է:Միեւնույն է, հավատարմագրման համար միշտ էլ գտնում են նոր «հավատարմագրվողների»:
Ինչ վերաբերում է ՀԱՄԱԶԳԵՍՏԻՆ:
Լրագրողին որքան քիչ ճանաչեն , այնքան շահեկան է նրա վիճակը, տեսնելու, իր մաշկի վրա զգալու առումով: ԼՐԱԳՐՈՂՆ ԱՐՏՈՆՅԱԼ խավ չպիտի լինի:
Լրագրողին կարող են ճանաչել նաեւ այն ԲԵՅՋ-երով, որը կրում է, սակայն չգիտես ինչու չեն նկատում, երբ պետք է:
Անձամբ ես ՀԱՄԱԶԳԵՍՏ չեմ կրի, լավագույն դեպքում, վերցնելով հետս կտամ շարքային քաղաքացուն, որին ոստիկանը կփորձի...«ճանաչել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել