Միգուցեև շատերդ ինձնից շատ էք դեգերել մեր Երկիր մոլորակով մեկ, սակայն ասեմ, որ Ռուսաստանն անցել եմ Կրասնոդարից մինչև Չիտա... և չի եղել այնպիսի մի հանգրվան, որտեղ ավելի քիչ անօրինականություն,անարդարություն, անապահովություն, ներառյալ նաև վարձով բնակվել, պատահական աշխատանք,և այլ քաղաքական ու սոցիալական հիվանդություններ լինեն, քանց բուն Հայաստանում... կարծում եմ նաև Եվրոպայում` փախստականների օթևաններում անժամկետ կեցություն, ԱՄՆ-ում, ապօրինի գիշերային աշխատանք և այլն...
Մարդս ընդամենը պետք է Հայրենաբաղձ լինի, պետք է զգա ու հասկանա,որ Հայրենիքը հենց մեր շնչելու օդն է, որ Հայրենիքը հենց մեր պապագ սրտի հագեցումն է, որ առանց Հայրենիք, մենք ամենաշատը երկու սերունդ (ներկայումս երևի ավելի շուտ) հետո, ձուլվելու ենք ու անէանալու, այդ դեպքում մենք ինքնակամ կվերադառնանք Հայաստան...
Իսկ ինչ մնում է Հայարենիքում առկա տարատեսակ հիվանդությունները բուժելուն, ապա մարդուս ամենալավ բժիշկը, երկարաժամկետ հիվանդությամբ տառապած հենց նույն մարդս է դառնում....
և ոչ ոք, լսում եք, ոչ ոք, իմ ու քո, մյուս հայորդիների փոխարեն չի բժշկելու մեր Երկիրը, ու հրամցնի մեզ առաողջացած...ոչ քեռի Սեմը, ոչ ծերուկ Եվրոպը, ոչ ռուսկի Վանյան և ոչ էլ առավել ևս դրամափոխ Շեյլոկը...
ՖԲ-ուքյան տարածքում մեկնաբանություններ թողնողներիս մեծամասնությունը` այս կամ այն կերպ մեզ ընկալում ենք որպես մտավորական, բայց երևի թե չունենք դիտողականությունը մի լավ բարեկամիս երիտասարդ զարմիկի, որն ինչ որ մի խոսակցության մեջ` պետություն, անկախություն, կայացում...և այլնի մասին, հանճարեղորեն դիտարկեց (մեջբերեմ ըստ հիշողության) Վդուք այդքան էլ մեղավոր չեք արտագաղթի մեջ, կանխորոշիչն այս հարցում, երկար ժամանակ պետականություն չունենալն է: Չունենալով պետություն, դուք ինքնահաստատվել եք, ու գերակա էք դարձրել ամուր ընտանիքը, իսկ այդպիսի ընտանիք կազմելու փորձ կարելի է կատարել ցանկացած երկրում: Դուք ընդամենը հետ եք վարժվել ընտանիքից դուրս,պետական որևէ մտածողությունից»: Ես ապշահար լսում էի նրան,զգալով թե ինչքան դիպուկ է բնորոշում նա մեր Ազգին պատուհասած ու դեռևս անբուժելի այս ախտը:
ոչ պարտադրանք եմ դրել խոսքիս մեջ, ոչ էլ ճարահատյալ ընտրության ուղղություն մատնանշել, ընդամենը դիմել եմ մարդկային առողջ բանականությանը, ցույց տալով, որ այդ լավագույն հանգրվան Հայրենիքը` մեր ստեղծագործ մոտեցմանն է սպասում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել