ArmnewsTV.am-ը գրում է.
Ցանցից դուրս` ցանցի մասին: Հայ կիբերպաշտպանները «ԱրմՍեք» կոնֆերանսին հավաքվել են քննարկելու հայկական ցանցի անվտանգության խնդիրները:
Ապահով am ունենալու համար, հայկական ցանցի իմունիտետը պետք է բարձրացնել: Ուսումնասիրել ու կանխել մինչև վիրուսների տարածումը: Կոնֆերանսի մասնակիցները մշակել են ցանցի պաշտպանության մեթոդներ: Օգտագործել խոցելին` պաշտպանությունը բարձրացնելու համար, սա Ինա Խոլոդովայի մեթոդն է: Մասնագետը անվտանգությունը համեմատում է մարդու օրգանիզմի հիվանդությունների դեմ պայքարի ընթացքի հետ:
Հաքերային հարձակումները կաթվածահար են անում ամբողջ վեբը, նաև իրազեկության պակասի պատճառով: Ավելի հիգիենիկ, ավելի գրագետ ու իրազեկ օգտատերեր:
Առևտրային կազմակերպությունները չեն հետևում սեփական վեբ ռեսուրսներին: Կոնֆերանսի մասնակիցները առաջարկություն ունեն. մշակվել են ստանդարտներ, որոնք պետք է պարտադիր լինեն առևտրային կազմակերպությունների համար. այդպես կխթանվի անվտանգության նկատմամբ ուշադրությունը: Ստանդատները թարգմանվեց ու տեղայնացավ: Ներդրումը հնարավոր կլինի պետական-մասնավոր հատված գործակցությամբ:
300 կայքերի կոտրում, ամենամեծ հզորության DDOS ու նույնիկս ֆինանսական կորուստները. սա 2013-14 սեզոնի հայկական վիրտուալ կյանքն է: Էլեկտրոնային առևտրին զարգանալուն զուգահեռ` առաջնային է դառնում անվտանգությունը: Վիրտուալ շորթման ամենաթարմ դեպքը ցանցի միջոցով հայ գործարարներից կլորիկ գումար տանելն էր:
5 բալանոց սանդղակով, հայկական ցանցի անվտանգությունը մասնագետները գնահատում են միջակ` 3: Գերազանցիկ դառնալու համար ցանցային պաշտպանները մտածում են նոր մեթոդներ: Օգտատերերից էլ խնդրում են մի քիչ ուշադրություն` սեփական «Ես»-ին` վիրտուալում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



