«Դ!եմ եմ»-ի մասին երբեք չեմ գրել: Պատճառը՝ մտքերն ու զգացողությունները տարբեր էին ու հաճախ իրար հակասող: Հիմա ամեն ինչ ավելի հստակ ա, ու ըստ այդմ՝

«Դ!եմ եմ» շարժումն ունի միայն մեկ բնական ու տրամաբանական զարգացում.

1. Ընդգծել, որ այս տխրահռչակ «բարեփոխումը» միայն մի օրինակ է վարչակարգի կողմից քաղաքացիների շահերին հակասող որոշումներ պարտադրելու, հանրության կարծիքն ու պահանջներն արհամարհելու, մարդու և քաղաքացու իրավունքների կոպիտ ոտնահարումների ողջ շղթայում. սկզբունքներ, որոնցով կառավարվում է այս պետությունը,

2. Բարձրացնել աշխատողների և քաղաքացու իրավունքների խնդիրների ողջ համալիրը,

3. Վարչակարգի առջև դնել կոշտ ուլտիմատում և պատրաստ լինել ու անհրաժեշտության դեպքում իրականացնել ավելի կոշտ պայքար՝ դիմելով այնպիսի միջցների, ինչպիսիք են գործադուլներն ու չդադարող նստացույցները/հանրահավաքները:

 

Միով-բանիվ, իմ համոզմամբ «Դ!եմ եմ» շարժումն ունի մեկ ճանապարհ, մեկ առաքելություն, մեկ պոտենցիալ, մեկ ընտրություն. դառնալ լեհական ՍՈԼԻԴԱՌՆՈՍՏ և հաջողության դեպքում նոր էջ բացել մեր պետության պատմության մեջ (կամ չդառնալ ոչինչ):

 

Ու վերջում առաջարկում եմ լսել Սոլիդառնոստին նվիրված այս երգը  և ուշադիր կարդալ բառերը.

 

We the shipwrights and the dockers here we stand

and behind us every worker hand in hand

well get independent unions that are free from party minions

when well win well built a free and happy land

all our women and our children stand with us

and well stand come tanks, starvation, tear gas

well get independent unions that are free from party minions

nothing will deter the polish working class

wired camps, crooked courts, prison cells

swollen faces, broken bones and bloody heads

well get independent unions that are free from party minions

they can kill us and we never, never be quelld

those who have and have not are apart

but dont explain cause you would not know where to start

face realities my brother only we can help each other

join with us and we shall give you some heart

 

կրկն. dear god dear god dear god

let this strike, cruel strike carry on

though they cling to depiction and want our crucifixion

we shall stand every pain til we are done

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել