1399366895-1805-odessa1in.am-ը գրում է.

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության եվրոպական բաժնի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը հայտարարել է, որ մայիսի 2-ի Օդեսայի իրադարձությունների հետաքննությունը, որն անցկացնում է Կիևի իշխանությունը, վստահություն չի ներշնչում երկրի միասնականության կողմնակիցներին արդարացնելու կառավարության հակվածության պատճառով՝ հայտնում է Ria Novosti-ն:

«Հանցագործություններում միասնականության կողմնակիցներին արդարացնելու կառավարության հակվածությունը առնվազն վստահություն չի ներշնչում: HRW-ն մանրակրկիտ կերպով կհետևի հետաքննությանը, և մենք միջազգային հանրությանը կոչ կանենք այդ ամենն ուշադիր ուսումնասիրել»,- ասել է Դենբերը:

Նրա խոսքով՝ Օդեսայում տեղի ունեցած ողբերգությունը լուրջ, անկողմնակալ և մանրակրկիտ հետաքննություն է պահանջում:

«Մենք հասկանում ենք, որ 4 հետաքննություն է տարվում, բայց այստեղ կարևոր է ոչ թե դրանց թիվը, այլ հստակությունն ու արդյունավետությունը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պլանով»,- ասել է Դենբերը:

Արհմիությունների տանն անակարգությունների և հրդեհի հետևանքով 2014 թվականի մայիսի 2-ին 48 մարդ զոհվել է, 200 հոգի՝ վնասվածքներ ստացել: Ուկրաինայի ՆԳՆ հետաքննչական գլխավոր վարչությունը դեպքի վայրում քլորոֆորմ նյութ է հայտնաբերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել