turquie-2-turkey-s-president-gul-listens-during-news-conference-in-tallinn_2181in.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մայիսի 28-ին կուղևորվի ամերիկյան Բոստոն քաղաք՝ մասնակցելու Հարվարդի համալսարանում դիպլոմների հանձնման արարողությանը: Այնտեղ սովորել է նրա որդին՝ Մեհմեթ Էմրե Գյուլը՝ փոխանցում է ТРТ-ն:

Պետության ղեկավարի մոտ աղբյուրից ստացված տեղեկատվության համաձայն՝ Աբդուլլահ Գյուլը կնոջ և որդու հետ կմասնակցի արարողությանը:

Թուրքիայի նախագահը նաև դասախոսություն կկարդա համալսարանի ուսանողների համար՝ իրադարձությունների զարգացումը Թուրքիայի շուրջ և տարածաշրջանում թեմայով:

Այցի շրջանակում Գյուլը կընդունի առաջատար ամերիկյան ընկերությունների ղեկավարների և կհանդիպի Բոստոնի և դրա հարակից շրջանների թուրք գիտնականների հետ:

Մայիսի 31-ին Գյուլը կվերադառնա Թուրքիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել