«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմը պարբերաբար հավաքվում է: Ոչ միայն ուտում-խմում են ու քննարկում ստեղծված վիճակն ու նոր կառավարության քայլերը, այլև Տիգրան Սարգսյանն ու Վահրամ Ավանեսյանը կիթառ են նվագում, երգում, վայելում ազատությունը: Նախկին վարչապետը կարծում է, որ իրեն վիճակվել էր ռեֆորմատորի դժվարին ճակատագիրը, և համաշխարհային պատմությունից անգամ օրինակներ է բերում, թե ինչպես են ռեֆորմատորներին գահընկեց արել՝ չգնահատելով նրանց արածը: Իսկ երբ նրան հարցնում են, թե ինչով է զբաղված, ասում է, որ կարդում է: Օրինակ՝ «Հիսուս» գիրքը, որի հեղինակն իրանցի մահմեդական է»,–գրում է թերթը։
Կարդացեք՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել