Այսօր Հայաստանի դպրոցներում հնչեց վերջին զանգը՝ ազդարարելով հազարավոր շրջանավարտների կյանքի նոր փուլի սկիզբը:
ArmStar.am-ը շնորհավորում է 12-րդ դասարանցիներին և ներկայացնում դպրոցական տասը տարիներին իրենց սիրելի և ոչ սիրելի առարկաների, դպրոցական զվարճալի պատմությունների և առաջադիմության մասին զրույցը Սյուզի Մելիքյանի, Գրիգոր Կոկչյանի և Սոնա Ռուբենյանի հետ:
Գրիգոր Կյոկչյան
Դպրոցում սովորել եմ գերազանց և եղել շատ կարգապահ աշակերտ: Ուսուցիչների կողմից սիրված եմ եղել և հիշում եմ, որ միշտ գովում էին ինձ (ծիծաղում է): Շատ էի սիրում աշխարհագրություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, անգլերեն առարկաները, իսկ չէի սիրում մի առարկա, որը մինչ այժմ այդպես էլ չսիրեցի. դա պատմությունն է: Չէի կարողանում անգիր հիշել թվականներն ու թագավորների անունները ( ծիծաղում է): Տհաճ առարկա էր ինձ համար:
Դպրոցական տարիների հետարքիքր դեպքեր շատ են եղել, անգամ դասերից փախչել եմ այն ժամանակ, երբ ամբողջ դասարանն էր փախչում և ես մենակ չէի մնա:
Շատ եմ սիրել իմ՝ Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցը:
Սոնա Ռուբենյան
Ամենասիրելի առարկաները մասնագիտական՝ երաժշտական առարկաներն էին, իսկ հանրակրթական առարկաներից սիրում էի հայոց լեզուն, գրականությունը և օտար լեզուները: Չէի սիրում քիմիա և ֆիզիկա առարկաները: Գերազանցիկ չեմ եղել, բայց լավ եմ սովորել: Մինչ այժմ էլ կապը պահում եմ թե՛ դպրոցիս, թ՛ե դասընկերներիս հետ: Հետագայում դասարանցիներիս դարձան կուրսեցիներս, քանի որ սովորում էինք Չայկովսկու անվան դպրոցում և բոլորս միասին ընդունվեցինք կոնսերվատորիա, այս տարի միասին էլ ավարտեցինք:
Շարունակությունն՝ այստեղ