Շատերի համար ուրախ, իսկ ոմանց համար թախծոտ տոն է «Վերջին զանգ» ասվածը: Որպես աշակերտ՝ դպրոցականները վերջին անգամ են մտնում իրենց սիրելի դպրոցը: Վերջին զանգի միջոցառման ժամանակ բոլորը հիշում են իրենց տասը տարիների խենթություններն ու անհոգ օրերը:
ArmStar.am-ի հետ դերասանուհի Տաթև Սարգսյանը ևս անկեծանում է իր տասը տարիների խենթ պամություններով:
«Դպրոցական տարիներին ինձ առավել հարազատ էին հումանիտար առարկաները՝ գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, անգամ այդ առարկաները լրացուցիչ պարապում էի: Ինձ երբեք հետաքրքիր չեն եղել թվերի հետ աշխատելը, թեորեմները և աքսիոմները: Ես պարզապես տանել չէի կարողանում հանրահաշիվը, ֆիզիկան և միայն իմ եղբոր օգնությամբ էր, ով այս առարկաներից գերազանցիկ էր: Չնայած ես ավելի խիստ մոտեցման էի արժանի, բայց ուսուցիչներս շատ բարի էին իմ նկատմամբ: (ծիծաղում է)
Ես մինչ այժմ էլ գլուխ չեմ հանում բարձրագույն մաթեմատիկայից և գիտակցաբար սկսում եմ ամաչել, որ չեմ սիրում այդ առարկան: Կյանքում առաջին և վերջին անգամ մաթեմատիկայից հինգ եմ ստացել, երբ ուսուցիչը հարց տվեց և ես առաջինը պատասխանեցի: Սկզբում մտածեցի, որ դասարանը կծիծաղի ինձ վրա, քանի որ, ինձ թվում էր, թե հիմարություն էի ասել, իսկ ուսուցիչը, հակառակ իմ սպասումներին, գովեց և հինգ նշանակեց: Ամբողջ դասարանը շոկի մեջ էր:
Շարունակությունն՝ այստեղ