1in.am-ը գրում է.
Կարմիր գինին և խաղողի կորիզները կարող են կանխել կարիեսի զարգացումը, ցույց է տվել ուսումնասիրությունը: Այդ բացահայտումը, հնարավոր է, ատամնեի հիվանդությունների համար բնական նոր միջոցներ պարգևի: Այդ միջոցները, ի տարբերություն դեղամիջոցների, կողմնակի ազդեցություններ չեն ունենա:
Գաղտնիքը թաքնված է պոլիֆենոլներում, որոնք պարունակվում են խաղողի կորիզներում և գինու մեջ, փոխանցում է Meddaily-ն: Դրանք դանդաղեցնում են բակտերիաների աճը: Դա ապացուցվել է լաբորատոր փորձերի արդյունքում:
Գիտնականները բակտերիաներ են աճեցրել, որոնք ատամների հիվանդություններ են առաջացնում, այնուհետև խաղողի էստրակտով հեղուկներ կաթեցրել դրանց վրա: Ամենից լավ բակտերիաների դեմ պայքարել են կարմիր գինին և խաղողի կորիզներից պատրաստված մզվածքը:
Կարիեսը աշխարհում ամենատարածված խնդիրներից մեկն է: Երկրի բնակչության 60-90%-ը տառապոմ է կարիեսից, պարոդոնտից և ատամների կորստից: