Համացանցում վերջին օրերին լուրեր են տարածվել, որ մայիսի 28-ին երգիչներ Թաթուլ Ավոյանին և Հայկ Ղևոնդյանին (սպիտակցի Հայկո) ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է շնորհվելու:
ArmՏtar.am-ն այս տեղեկության իսկությունը ճշտելու համար հարցազրույց ունեցավ Թաթուլի Ավոյանի հետ, ով մեկնաբանեց լուրերը:
Համացանցում լուրեր են տարածվել, որ մայիսի 28-ին Ձեզ և սպիտակցի Հայկոյին վաստակավոր արտիստի կոչում է շնորհվելու: Արդյո՞ք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:
Ո՛չ, նման բան չկա:
Իսկ այդ դեպքում ի՞նչ եք կարծում, որտեղի՞ց կարող էր նման լուր հայտնվել: Ինչ-որ մեկը չար կատա՞կ է արել կամ ցանկացել խաղալ Ձեր անվան հե՞տ:
Ինձ ոչ մեկն էլ նման բան չի հարցրել: Պարապ են մնացել, նման բաներ են գրել և համացանցում տարածել: Մեր ազգին չգիտեք՝ պարապ մնալուց ամեն ինչ էլ անում են: Չեմ ճանաչում այս լուրերի տարածողին, համենայն դեպս, մենք այս կոչումին ո՛չ սպասում ենք, ոչ էլ այն հետաքրքրում է մեզ: Երևի մեր երկրպագուներից մեկը մեզ շատ է սիրում և ցանկացել է այդպիսի մի բան անել, բայց մենք դրա կարիքը չունենք:
Ձեզ համար նշանակություն չունի՞ այս տիտղոսը:
Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ վաստակավոր արտիստ: Ամեն մարդ մի բան երգում է, ոմանց դուր է գալիս, ոմանց՝ ոչ : Հիսուն տարեկան մարդ եմ ու այս տարիքում չեն տալիս այդ կոչումը, դա ավելի շուտ են տալիս:
Ինչպե՞ս եք վերաբերվում նման կոչումներին, դրանք կարևո՞ր են Ձեզ համար:
Ինչպես Դուք եք վերաբերում, նույն ձև էլ ես եմ վերաբերում, մենք մի ազգ չե՞նք: Ինձ համար ի՞նչ տարբերություն, թե ինչ կոչում է: Ազնվությամբ եմ ասում, կոչումներն ինձ ընդհանրապես չեն հուզում: Ում ուզում են տան, ում ուզում են թող չտան, ի՞նչ կապ ունի: Մենակ տալով չէ, պետք է ժողովուրդը քեզ սիրի:
Ձեզ համար առավել կարևոր է ժողովրդի սե՞րը:
Բա իհարկե: Երգիչ կա չերգած ասում է՝ ծափերը-ծափերը, հո՞ մարդկանց չես ստիպելու ծափ տան կամ ով որ ծափ չտա, ամոթ լինի իրա՞ն (ծիծաղում է): Ժողովուրդը պետք է քեզ ընդունի, սիրի: Չեմ նստելու, սպասեմ, թե ով է ինձ կոչում տալու: Իմ կոչումը արդեն հայրս և հորեղբայրներս տվել են:
Շարունակությունն` այստեղ