Ladynews.am-ը գրում է.

Այս հարցն իրենց տալիս են աշխարհի միլիոնավոր կանայք: Ինչպե՞ս գտնել սեփական անհատական ոճը:

Հագնե՞լ այն ամենը, ինչը նոր-նոր վաճառքի է հանվել նորաձևության ամսագրի էջերից կամ բեմահարթակներից` մի կողմ թողնելով սեփական ճաշակը, բնականաբար` նաև ոճը: Սակայն չէ՞ որ Դուք ցանկանում եք լինել նորաձև ու ոճային, ուստի զոհաբերությունն այստեղ տեղին չէ:

Լինել նորաձև, սեփական ոճով` նշանակում է անհատականություն դրսևորել ամեն ինչում` վարքում, մտածողության, մասնագիտության, և, իհարկե, հագուստի ընտրության մեջ: Նաև` Ձեզ համար հարմարավետություն ապահովել:

Առաջինը` եղեք ինքնավստահ. Դուք հիասքանչ եք:

Երկրորդ. Արժե սովորել հագուստի միջոցով քողարկել կազմվածքի թերությունները, որորնք, որքան էլ որ դա ուրախալի չէ, առկան են ցանկացած կնոջ մոտ: Դա բոլորը չէ, որ խոստովանում են, այլ միայն ոճայիններն ու ինքնավստահները: Նորաձև կինը գիտե, որ եթե նեղ վարտիքն իրեն չի սազում, սակայն մեծ է ցանկությունն այն կրելու, ապա կարելի է համադրել բրդե ժակետի կամ բարձրակրունկ կոշիկի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել