Ինչպես ապահովել առողջ քունLife.panorama.am-ը գրում է.

1.Միշտ նույն ժամին արթնացեք, այս դեպքում օրգանիզմում հստակ ռեժիմ է սահմանվում, թե երբ այն պետք է ակտիվանա:  

 
2.Պառկեք քնելու միայն այն ժամանակ, երբ զգում եք, որ քնելու ցանկություն կա, մի պարտադրեք ինքներդ ձեզ քնել միայն այն բանի պատճառով, որ առավոտյան պետք է շուտ արթնանաք: Եթե չեք կարողանում քնել, կարող եք ընթերցանությամբ զբաղվել:    
 
3.Աշխատեք ցերեկները չքնել, դա նույնպես գիշերային անքնության  պատճառ կարող է դառնալ:  
 
4.Ամեն օր ֆիզիկական վարժություններ արեք, դա թույլ է տալիս օրգանիզմին ձերբազատվել ավելրոդ էներգիայից և հանում է սթրեսը:  
 
5.Քնելուց առաջ մի ծխեք, քանի որ նիկոտինը խաթարում է նյութափոխանակությունը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել