Ժամանակին ծաղրում էին ԱԼՄ հեռուստաալիքը` իր Տիգրան Կարապետովիչով, իր ադամանդներով ու պոեզիայի թախծոտ րոպեներով ու ռաբիս մշակույթով: Ու շատեր կարծում էին, թե ԱԼՄ-ն փակվեց, և վերջ դրվեց այդ սուբկուլտուրային: Բայց պարզվում է՝ ԱԼՄ-ն ուղղակի տեղափոխվեց Ազգային ժողով: Ի՞նչ չկա այստեղ: Էլի շատ շատերը ելույթ են ունենում, որ ադամանդ ստանան, մեկը նույնիսկ ոտանավոր է կարդում ամբիոնից, մյուսը գոռում ու քֆուր է տալիս, ռազմահայրենասիրական շոուբիզնես է՝ ակտիվ, խնջույք և հարբեցողություն: Մնում է աղջիկներ բերեն-տանեն իրենց սենյակները՝ չնայած վստահ էլ չեմ, որ չեն բերում: Այստեղ էլ, ինչպես ԱԼՄ-ում ունեն իրենց Կարապետիչին, որ վարում է նիստերը՝ նույն ձայնով ու նույն թոթովախոսությամբ:
Չնայած, թող ների ինձ Կարապետիչը և ԱԼՄ-ի անձնակազմը, իրանք շատ չափված ու լավն էին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=510679909059070&set=a.101774263282972.1627.100003511952042&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել