Երեկ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո որոշ կամակատարներ շատ են մտահոգված եւ փորձում են իրենց միամիտի տեղ դրած պարզել, թե իրականում իմ ձեռքի տակ կա՞ ԱԺ պատգամավորր Արայիկ Գրիգորյանի հետ տեղի ունեցած միջադեպի ձայնագրությունը, թե՝ ոչ: Ի գիտություն անհանգստացողների՝ տեղեկացնում եմ, որ, այո, ես ունեմ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի՝ «Ավշարի» Արայիկի հետ տեղի ունեցած միջադեպի ողջ ձայնագրությունը եւ չեմ պատրաստվում այն որեւէ մեկին տրամադրել: Լավագույն դեպքում, եթե շատ եք ցանկանում, ապա մենք կարող ենք ուշագրավ այդ ձայնագրությունը, որտեղ ակնհայտ նկատվում է պատգամավորի ոսկեղենիկ հայերենի իմացությունը, հրապարակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել