Գիտնականների հավաստմամբ` ոսկին և արծաթը, որոնցից զարդեղեն են պատրաստում, օժտված են տարբեր էներգետիկ հատկություններով, և զարդը կրելուց առաջ պետք է նկատի ունենալ, թե դրանցից որն ինչպես է անդրադառնում օրգանիզմի վրա:
Ոսկին, ինչպես նշում են գիտնականները, ունի օրգանիզմի տոնուսը բարձրացնող, իսկ արծաթը` հանգստացնող հատկություն: Արծաթն օգնում է պայքարել օրգանի բորբոքումների դեմ, իսկ ոսկին խթանում է դրա աշխատանքը:
Եթե զգում եք, որ ուժերը սպառվել են, ոսկյա զարդեր կրեք: Ոսկյա զարդերը, իրենց` տոնուսը բարձրացնող հատկության շնորհիվ, խորհուրդ են տրվում բալզակյան տարիքի կանանց և նրանց, ովքեր ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոց ունեն կամ բողոքում են սրտի հիվանդություններից: Ոսկին նաև արյան զարկերակային ճնշումն իջեցնող հատկություն ունի, հետևաբար խորհուրդ է տրվում հիպերտոնիայով հիվանդներին: Իսկ ահա արծաթը` ճիշտ հակառակը, բարձրացնում է արյան զարկերակային ճնշումը:
Արծաթն օգնում է գերգրգռվածության, գլխացավերի դեպքում: Կարծիք կա, որ արծաթյա զարդը սևանում է, եթե կրողը որևէ հիվանդություն ունի:
Աղբյուր