«Մենք պետք է խանգարենք լեհական մտավորականներին նորից դառնալու ղեկավար ուժ:...Չի կարելի թույլ տալ ազգային կյանքի օջախների կազմակերպում: Պետք է կանխել լեհական հասարակության կոնսոլիդացման բոլոր սաղմնավորումները»:
(Հիտլերի հրահանգը Կայտելին)

Լեհերը նման վիճակում մնացին վեց տարի, մենք` ավելի քան 600: Ու մեր ուղեղներում դաջվեց այն ստերեոտիպը, որ իշխանությունները պիտի անեն այն, ինչը արել են մեր հանդեպ մեզ տիրածները:
Եվ այսօր, լինելով օտարի լծից ազատ, ինքներս մեր հանդեպ վարվում ենք՝ ինչպես վարվել են օտարները:
Գնացեք ցանկացած վայր, հիմնարկներ` մասնավոր կամ պետական, եթե մեկի ճակատագիրը, բախտը, գործը կախված է մյուսից, ապա որոշում կայացնողն իրեն պահում է օտարի պես:

Դարավոր այս պրոբլեմը պայքար-պայքարով չի լուծվելու: Ավելին, դա համացուցված է նման դեպքում: 
Այստեղ այլ բան է հարկավոր անել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել