ArmStar.am-ն այս անգամ անդրադարձել է դերասան Հայկ Հովհաննիսյանին, ով այժմ նկարահանվում է «Անցյալի ստվերներ» հեռուստասերիալում։
20-ամյա Հայկն առաջին անգամ է հանդես գալիս հեռուստասերիալում, սակայն առաջին քայլերը սկսել է տարիներ առաջ՝ նկարահանվելով գովազդային հոլովակներում։ Ինչպես Հայկը նշեց, հեռուստասերիալում հայտնվել է քասթինգի միջոցով և ընտրվել «Գոռ»-ի կերպարի համար։ Սերիալում նա մարմնավորում է շփացած երիտասարդի և, ինչպես դերասանն է փաստում, այդպիսիք շատ են Հայաստանում. «Ցավոք սրտի, կարող եմ ասել, որ նման երիտասարներ դեռ շատ կան մեր օրերում՝ լկտի, ցինիկ և առանց նպատակի։ Սակայն, ես կերպարի հետ բացարձակապես ոչ մի ընդհանրություն չունեմ, նման բան գուցե և լիներ այն ժամանակ, երբ դեռ 12-13 տարեկան էի և փորձում էի ինքնահաստատվել»։
Խոսելով կերպարի մասին լսած արձագանքերից՝ դերասանը փաստեց. «Մարդիկ կան, ում դուր է գալիս կերպարի ցինիկ լինելը, սակայն մեծամասնությանը, բնականաբար, դա դուր չի գալիս և շատ հաճախ ինձ շփոթում են Գոռի հետ։ Նույնիսկ մի անգամ փողոցում մի կին մոտեցավ ինձ և բարձր ձայնով ասաց՝ դու տականք ես։ Այդ ժամանակ չէի կարողանում զարմանքս և ծիծաղս զսպել, իսկ նա էլ ավելի էր ձայնը բարձրացնում»։
Շարունակությունն՝ այստեղ