1in.am-ը գրում է.
Թուրքիայի խոշորագույն՝ Ստամբուլ քաղաքում բախում է տեղի ունեցել մի խումբ ցուցարարների և ոստիկանության միջև:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, վկայակոչելով տեղի հեռուստատեսությանը, մի քանի տասնյակ ակտիվիստներ՝ դեմքերը դիմակներով փակած, հավաքվել են Ստամբուլի Բեյօղլու շրջանի Օքմեյդանը հրապարակում՝ Մանիսա նահանգում զոհված հանքափորների հիշատակը հարգելու: Ցույցը համաձայնեցված չի եղել իշխանությունների հետ, ուստի հրապարակ են եկել ոստիկանական ջոկատներ, որոնք ցուցարարներին ցրել են արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով: Ի պատասխան ցուցարարները սկսել են բարիկադներ սարքել ձեռքի տակ ընկած առարկաներով և ոստիկանության վրա քարեր ու հրակայուն խառնուրդով շշեր են նետել: Ոչ պաշտոնական տվյալներով՝ ցույցի մասնակիցներից մեկը ծանր վիրավորում է ստացել գլխից և տեղափոխվել հիվանդանոց:
Հիշեցնենք, մայիսի 13-ին Թուրքիայի Սոմա բնակավայրի մոտ հանքահորի պայթյունի հետևանքով զոհվեց 301 հանքափոր:



