Գուցե հիմա ասածս անիրական թվա, իդեալիստական թվա, բայց 100 տարի էլ անցնի իրականանալու է: Խոսքս Միջազգային իրավունքի մասին է: Միջազգային իրավական սուբյեկտների միջև տարածքային վեճերը լուծվում են երկու սկզբունքների միջոցով՝ տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի: Ինչպես գիտենք, միջազգային իրավունքը այս սկզբունքներից և ոչ մեկին գերակայություն չի տալիս, ամեն պետություն իր քաղաքական շահից ելնելով է որոշում վեճի մասնակից սուբյեկտներից որին պաշտպանի՝ տարածքային ամբողջականության կողմնակցին, թե ինքնորոշման իրավունքի կողմնակցին: Այսինքն՝ իրավական հարցը ստանում է քաղաքական լուծում. դա սխալ է, որովհետև պատերազմների մեծ մասը դրա պատճառով է լինում: Ժամանակին միջազգային հանրությունը հասկացավ, որ երկրագնդում համեմատաբար կայունություն պահելու համար պետք է ՄԱԿ-ի շուրջ համախմբվել և հետևել միջազգային իրավունքի կանոններին: Այդ հավասարակշիռ վիճակը պահպանվում էր մինչև ԽՍՀՄ փլուզումը, որից հետո աշխարհը դարձավ միաբևեռ և ՄԱԿ-ը դարձավ ձևական մի կառույց: Այժմ վայելում ենք դրա պտուղները, որ 0 արժեք ունի ՄԱԿ-ը և պատերազմները առանց նրա սանկցիայի են լինում վերջին 20 տարում: Գուցե, ցավոք, աշխարհը 3 աշխարհամարտից հետո գիտակցի, որ պետք է համախմբվել իրապես, ոչ թե՝ ձևական, ինչպես հիմա և նոր կանոն կլինի մշակված: Դա պատմական պատկանելիության իրավունքն է, որ ըստ քաղաքական շահի, չբռնեն ինքնորոշման կամ տարածքային ամբողջականության կողմը: Այսինքն, եթե պատմականորեն պատկանում է պետությանը, ուրեմն պետք է պահպանվի տարածքային ամբողջականությունը, իսկ եթե այլ ժողովրդի տարածք է պատմականորեն պետք է ինքնորոշման իրավունքը կիրառվի: Այսպիսով, չէր լինի այնպես, որ պատմականորեն հայերին պատկանող Արցախը չճանաչվեր իր ինքնորոշման իրավունքով, իսկ սերբական Կոսովոյում եկվոր ալբանացիները ճանաչվեին:

Հ.Գ.Տա Աստված, որ ասածս չիրականանա միլիոնավոր զոհեր լինելուց հետո, որ աշխարհը շուտ խելքի գա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել