Ի՞նչ երազանք է պահել Լուսինե Աղաբեկյանը իր ծննդյան տոնին Life.panorama.am-ը գրում է.

Ընդամենը օրեր առաջ էր, որ անդրադարձանք ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի ծննդյան տոնին, իսկ ահա այսօր էլ  նրա կնոջ՝ երգչուհի Լուսինե Աղաբեկյանի ծննդյան օրն է. նա դարձավ 24 տարեկան: «Ամուսնուցս հինգ տարի, հինգ օր հետո եմ ծնվել»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Լուսինեն: 

Նրա խոսքով՝ ինքն Արամայիսից արդեն հասցրել է մեծ փափուկ խաղալիք՝ արջուկ նվեր ստանալ և շատ է ուրախացել, իսկ թե ինչ է սպասվում երեկոյան՝ դեռևս չի կարող ասել. «Ամուսնուս մատուցած նվերներով կարող եմ խանութ բացել, որ տարիքում էլ լինեմ՝ երբեք չեմ հրաժարվի փափուկ խաղալիք ստանալուց»,-մեզ հետ զրույցում իր ուրախությամբ կիսվեց երգչուհին:
 
 
Նրա խոսքով այսօր ամենասրտամոտ ու իր համար կարևոր  մաղթանքը, որ ստացել է, եղել է սկեսրայրի կողմից: Լուսինեն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց նաև իր երկրպագուներին. «Մի պահ Ֆեյսբուք սոցցանցում տեսա հաղորդագրություններիս քանակն ու շուտ դուրս եկա, երեկոյան անպայման կպատասխանեմ»,-ծիծաղելով պատմեց նա:
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել