Ընդամենը օրեր առաջ էր, որ անդրադարձանք ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի ծննդյան տոնին, իսկ ահա այսօր էլ նրա կնոջ՝ երգչուհի Լուսինե Աղաբեկյանի ծննդյան օրն է. նա դարձավ 24 տարեկան: «Ամուսնուցս հինգ տարի, հինգ օր հետո եմ ծնվել»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Լուսինեն:
Նրա խոսքով՝ ինքն Արամայիսից արդեն հասցրել է մեծ փափուկ խաղալիք՝ արջուկ նվեր ստանալ և շատ է ուրախացել, իսկ թե ինչ է սպասվում երեկոյան՝ դեռևս չի կարող ասել. «Ամուսնուս մատուցած նվերներով կարող եմ խանութ բացել, որ տարիքում էլ լինեմ՝ երբեք չեմ հրաժարվի փափուկ խաղալիք ստանալուց»,-մեզ հետ զրույցում իր ուրախությամբ կիսվեց երգչուհին:

Նրա խոսքով այսօր ամենասրտամոտ ու իր համար կարևոր մաղթանքը, որ ստացել է, եղել է սկեսրայրի կողմից: Լուսինեն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց նաև իր երկրպագուներին. «Մի պահ Ֆեյսբուք սոցցանցում տեսա հաղորդագրություններիս քանակն ու շուտ դուրս եկա, երեկոյան անպայման կպատասխանեմ»,-ծիծաղելով պատմեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
