1in.am-ը գրում է.
Վիեննայի իշխանությունները որոշել են տուգանք սահմանել աղավնիներին կերակրելու համար: Ինչպես պնդում են քաղաքային պաշտոնյաները, թռչունների կերի մնացորդները ուտում են բազմացած կրծողները՝ հայտնում է ITAR-TASS-ը:
36 եվրոյով կտուգանվեն բոլոր նրանք, ովքեր կփորձեն կերակրել աղավնիներին: Վիեննայի քաղաքային խորհրդի ներկայացուցիչների խոսքով՝ նման միջոցառումը պայմանավորված է «թռչունների կողմից մշակութային օբյեկտները փչացնելու սուր խնդրով»:
Քաղաքում հայտնվել են հատուկ պարեկներ, որոնք հսկում են նրանց, ովքեր փորձում են կերակրել աղավնիներին կամ այգիներում ու քաղաքի կենտրոնում իրենց կենդանիների հետևից չեն հավաքում:
Ինչպես պնդում են պաշտոնյաները, մարդիկ, «կերակրելով աղավնիներին, միաժամանակ կերակրում են նաև առնետներին»: Նրանց կարծիքով՝ Վիեննայի փողոցներում սննդի մնացորդներով սնվում են վերջին շրջանում բազմացած կրծողները:



