Իննսունականներին տարածված երևույթ էր, երբ փողոցային վեճերի ժամանակ վիճող կողմերից մեկի բառապաշարն ու գաղափարը չեր բավականացնում ապացուցելու յուր իրավացիությունը, ապա այդ ժամանակ սկսում էր աղմուկ աղաղակ ու հրմշտոցը: Քրիստոնեությունն իր գաղափարախոսությամբ և սիրով հաղթեց հեթանոսությանը և այլ կրոններին, սակայն այսօր Հայ Առաքելական եկեղեցու քահանաներն ու որոշ հետևորդներ, փոխարեն որ գաղափարական պայքար տանեն, այսպես ասած հավատքի ապոլոգիա, սկսում են պիտակավորել, վիրավորել, սորտավորել այլախոհներին և այլադավաններին: Չկա երկխոսություն, չկա հանդուրժողականություն, չկա համակեցության եզրեր, վերջապես, ով է իրավունք տվել սեփականաշնորհելու մարդուն, առանց որի համաձայնության փոքր հասակում կնքել են և ով էլ չափահասության և գիտակից տարիքում կատարում է իր ընտրությունը, որը տարբերվում է այլոց պարտադրանքներից: Պարոնայք, սա աստվածաբանական վեճ է և ոչ թե թաղային ռազբորկա, ձեզ համապատասխան կերպով պահեք՝ քրիստոսավայել, որպեսզի ձեզ հետ վիճաբանող մարդիկ պապանձվեն, տեսնելով ձեզանում Քրիստոսի զորությունը, իմաստությունը, սերը և խոնարհությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mamikon.hambaryan/posts/709117005796379
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել