Աֆրիկյան ցեղերից մեկի մոտ առկա է, այսպես կոչված, «օբոնատո»-յի գաղափար, որը կոլեկտիվ գիտակցականի ու անգիտակցականի ամբողջություն է. այն, տեղի լեզվով բառացի թարգմանած, նշանակում է «ես գոյություն ունեմ, որովհետև ՄԵՆՔ գոյություն ունենք»: Չնայած այս մարդիկ ապրում են ջունգլիներում, բայց նրանց այդ հավաքականության գիտակցման ու հարգման բարոյական արժեքը հիմա, ինչպես երևում է, մեզ շատ է անհրաժեշտ: Այդ դեպքում, մարդիկ միմյանց գոյությունը չեն ընկալի իբրև սեփական կյանքի համար վտանգավոր, ուրիշի հաշվին հանրստանալը չի դառնա կենսակերպ, մեքենաների համարները չեն դարձնի անձնական հեղինակության կրեդո, «կպցնելը» չի համարվի խելքի հունար ու չի փառաբանվի, կայանման համար իրար չեն գնդակահարի, նիվայի բանտաժների լայնությունն ուղիղ համեմատական չի լինի «խարոշիությանը», «գոլդն» էլ կընկալվի միայն որպես թանկարժեք մետաղ: Այսպիսով կպակասի կրիմինալը և անհանդուրժողականությունը: Մի քիչ օբոնատո...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/704782346226930
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել