Emedia.am-ը գրում է.
Սերբիայում մայիսի 21-ից մինչև 23-ը եռօրյա սուգ Է հայտարարվել ջրհեղեղի հետևանքով զոհվածների հիշատակին:
Այդ մասին հայտնել Է Սերբիայի վարչապետ Ալեքսանդար Վուչիչը կառավարության՝ մայիսի 20-ին կայացած հատուկ նիստում: Վուչիչն այն կարծիքին Է, որ ջրհեղեղը «Սերբիային տասն անգամ ավելի ուժեղ Է հարվածել, քան տարածաշրջանի մյուս երկրներին»: Դրա հետ մեկտեղ նա հույս Է հայտնել, որ դա չի վերաբերի զոհերի թվին:
Զոհվածների ընդհանուր թվի վերաբերյալ տվյալներ դեռևս չկան, սակայն հայտնի Է, որ միայն Օբրենովաց քաղաքում, որը մյուսներից ավելի Է տուժել տարերքի մոլեգնումից, հայտնաբերվել Է 14 զոհված: Ջրհեղեղի կապակցությամբ Սերբիայից արդեն տարհանվել Է ավելի քան 30 հազար մարդ, որոնցից 13,6 հազարից ավելին դուրս են բերվել Օբրենովաց քաղաքից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



