Ladynews.am-ը գրում է.
Ունենալով ոչ մեծ բյուջե, միևնույն է, կարելի է նորաձև տեսք ունենալ, կարևորը` ճիշտ ընտրել հագուստն ու աքսեսուարները:
1. Կրեք ավելի շատ գույն
Դա հրաշալի միջոց է, որպեսզի նորացնեք Ձեր կերպարը` համալրեք զգեստապահարանը նոր գույներով: Հնարավոր է` դրանք լինեն պարզ և վառ շապիկներ` V-աձև կտվածքով, սվիտրներ կամ վերնաշապիկներ: Ավելացված գույները կենսուրախություն կհաղորդեն Ձեզ, հակառակ դեպքում` չեզոք գույներով տխուր տեսք կունենաք:
2. Արևային ակնոցներ
Ակնոցները հրաշալի միջոց են Ձեր մասին հայտարարելու համար: Ամենահետաքրքիրն այն է, որ ակնոցներ կարելի է պարզապես կրել ջինսերի կամ վերնաշապիկի հետ: Առանց ակնոցի ձեր կերպարն ավելի տխուր է, սակայն, երբ ակնոց դնեք, յուրահատուկ շուք կունենաք: Կատարյալ տարբերակ է, երբ Ձեր զգեստապահարանեւմ ունենաք մի քանի ակնոց` սկսած դասականներից, մինչև գերարդիական ոճի: Այդպիսով կկարողանաք Ձեր արտաքինը համապատասխանեցնել Ձեր տրամադրությանն ու կերպարին:
3. Նվիրեք Ձեզ նորաձև բաճկոն
Եթե հնարավորությունները թույլ են տալիս, ապա կարող եք գնել մեկը կամ մի քանիսը: Դա կարող է լինել սպորտային կամ կաշվե բաճկոն, որը հրաշալի կերպով կհամապատասխանի ջինսե տաբատին: Գնելիս համոզվեք, որ դա այն է, ինչը հաճախ եք հագնելու: Կարելի է գնել մեկը, բայց արժեքավորը, որը կլինի ժամանակակից, և որը կրելը Ձեզ մեծ հաճույք կպատճառի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ