Life.panorama.am-ը գրում է.
Հայտնի դերասանուհի Շարլիզ Թերոնը վերջապես մանրամասներ է պատմել իր և Շոն Պեննի հարաբերությունների մասին: Ամերիկյան Vogue ամսագրին տված հարցազրույցի ժամանակ 38-ամյա դերասանուհին խոստովանել է, որ սիրային հարաբերությունների մեջ է 53-ամյա դերասանի հետ:
Ֆոտոլրագրողները վաղուց էին նկատել նրանց հարաբերությունները` նրանց միասին լուսանկարելով զբոսնելիս, գնումներ կատարելիս և հանրային վայրերում գրկախառնված: Սակայն մինչ այս պահը հոլիվուդյան դերասանները իրենց հարաբերությունների մասին ոչ մի մեկնաբանություն չէին հնչեցնում:
«Դա կարծես շատ բնականորեն տեղի ունեցավ,- նշել է Թերոնը: Մինչ կհասկանայի, թե ինչ է կատարվում, ես հայտնվեցի մի վիճակում, որն ինձ ստիպում է էլ ավելի լավ զգալ: Ինձ սիրող մարդիկ կարող են նկատել այն ազդեցությունը, որ նա ունի ինձ վրա»,- անկեղծացել է դերասանուհին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել