Ազգային ընդհանուր մտածելակերպով դեռ որ միջին նախնադարում ենք գտնվում: Աշխարհը գնում է մի ուղղությամբ, իսկ մենք` հակառակ ուղղությամբ:
Մեր ներքին մաքրության հարցերը լուծելու համար անընդունակ գտնվեցինք, ու այդ ձախողումը փորձում ենք սվաղել, հանել մեր ազգային գիտակցությունից հարևան ազգերին, ու ժողովուրդներին մեղավոր հայտարարելով մեր բոլոր ձախողումների հարցերում:
Մի հատ հլա լավ մտածեք: Հազար անգամ այս հարցը տվել եմ ու ոչ մի անգամ պատասխանը չեմ լսել: Էդ անտեր ռուսական բանակը որ նստած է Հայաստանում, դրա հարցը ո՞նց է լինելու: Ով ինչ ծրագիր, շարժում, պրոյեկտ, կոչ ու լոզունգ ասում է, համեստորեն մոռանում է այդ բանակի գոյության մասին: Մի հատ աչքներդ բացեք, նայեք այդ բանակին ու մտածեք: Եքա բանակ է՝ իր բոլոր թաշախուստներով հանդերձ, թուր ու թվանքով, օդանավերով ու հածանավերով, տեղ-տեղ էլ սուզանավերով: Քշե՞նք երկրից, պահե՞նք երկրում, թե ինչ անենք, խորովե՞նք, մորթե՞նք, թե մորթազերծ անենք: Հաստատ մի բան պիտի անենք, որ կարողանանք առաջ շարժվել: Կամ էլ պիտի խոստովանենք, որ այդ բանակը մեզ պետք է, ու ձայներս կտրենք, վեր ընկնենք տեղներս, մինչև պատահաբար` բախտի բերմամբ, թե պատահմամբ ,մի լույս բացվի մեր երկրի վրա: Եթե վստահ եք, որ այդ բանակին երկրից քշենք ու ամեն ինչ լավ կլինի, ասեք, որ մենք էլ իմանանք այդ հույժ կարևոր ու օգտակար լուրը:
Չգիտեմ, գուցե արդեն դուք բոլորդ խիստ կարևոր աղբյուրներից խիստ հավաստի տեղեկացված եք, որ մենք ունենք առավել հզոր պաշտպանական համակարգեր և այդ քոսոտ բանակի կարիքը չունենք: Շատ հնարավոր է: Թե չէ ձեր այն ինքնավստահությունը, որով դուք խոսում ու գործում եք, կլիներ լրիվ դատարկաբանություն այդպիսի կարևոր տեղեկության բացակայության դեպքում:
Դուք դատարկաբա՞ն եք, թե լուրջ բաներից եք խոսում:



