Գրեթե բոլորս ստանում ենք նամակներ, որտեղ, օրինակ, ավագ տեսուչ Պետրոսյանը մեզ տուգանել է 5000 դրամ՝ ինչ-որ տեղ սխալ կանգառ անելու համար, 20000 դրամ՝ 1 կմ արագ քշելու համար ու զգուշացում, թե 15 օրվա մեջ չվճարելու դեպքում այն կեռապատկվի: Ակտիվիստների դեմ լուրջ ու բանիմաց դեմքի արտահայտությամբ վարչական տույժի հայցերով բերում են դատարան և այլ: Բայց արի ու տես, որ այս լրջությունն ու կարևորությունն ընդամենը անվճարունակ մի հիմնարկի աքլորային պահվածք է: Ինչո՞ւ՝ հիմնավորեմ: Արդեն 3 ամիս է՝ ոստիկանությունը չի կարողանում վճարել իր իսկ կողմից վարձակալած մասնավոր տարածքի համար, որ վարձակալել է պետական Պահպանության ծառայության գրասենյակի համար: Սեփականատիրոջ պահանջներին ի պատասխան՝ ոստիկանության գնդապետ Ռ.Մկրտումյանը և իր ենթակաները արդեն 3 ամիս է՝ պատմում են տարբեր սրտաճմլիկ պատմություներ առ այն, որ իրենք նույնիսկ թղթի գումար չեն ստացել, որ դա իրենք չեն այլ ֆինանսների նախարարությունն է ձգձգում, որ մոտակա 2 օրվա մեջ կլինի (պատկերացնո՞ւմ եք չէ, քանի մոտակա 2 օր կա անցած 3 ամսվա մեջ) և այսպես շարունակ: Անկեղծ մեկ է, թե ֆինանսների նախարարությունն է խաբում ՀՀ ոստիկանությանը, թե ՀՀ ոստիկանությունն է խաբում ֆինանսների նախարարությանը, փաստն այն է, որ ՀՀ ոստիկանությունն արդեն 2 անգամ է՝ չի կարողանում վճարել իր կողմից նոտարով կնքած վարձակալության պայմանագրի համար, և այս պահին 3 ամսվա պարտք ունի ՀՀ քաղաքացուն: 
Շարունակելի ...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել