Հանգիստ... ամեն ինչ կհարթվի...
Տեր-Ասողիկի խոսքը դարձավ դրոշակ (դա նրա կարծիքն է, որի հետ ես էլ համաձայն չեմ) ու որոշ «հայեր», որոնք ԼԳԲՏ-ների պաշտպաններ են, ու իրենց համար միևնույն է, իրենք հա՞յ են, թե՝ ոչ, դարձան քննադատներ ու սկսեցին եկեղեցուն ու քրիստոնեությանը վիրավորել: Նախապես ասեմ՝ իմ համար հայ են և՛ մահմեդական հայերը, և՛ հեթանոս հայերը: Ազգի միասնության կոչ անողները լավ գիտեն, որ հայերի 90 տոկոսը քրիստոնյա է ու, քրիստոնեությանը վիրավորելով, այդտեղ միասնականություն չես ստեղծի: Ես ավելին կասեմ. այդ միասնականության կոչ անողները, որոնք ձեռի հետ էլ քրիստոնեությանն են վիրավորում, հասարակ սադրիչներ են:
Վարդանանցի դեպքերը արդեն սկսել են ծամծմվել, լավ կլինի, որ այդ գործը արդեն մնա իրավապահ մարմիններին, որովհետև արդեն սկսվել է նախաքննությունը ու պետք չէ խառնվել: Ինձ թվում է, պարզ է, որ բոլորը դատապարտում են այդ օրվա կատարվածը:
Շուշան Պետրոսյանի հետ կապված միջադեպը եկեք մի քիչ այլ տեսանկյունից դիտարկենք: Իր գործը անող լրագրողը ի՞նչ ակնկալիքներ ուներ ու ի՞նչ պատասխան էր ցանկանում լսել Պետրոսյանից ու որքանո՞վ կոռեկտ է երգչուհուն ու Ազգային ժողովի պատգամավորին հարց ուղղել քրեական պատմության մասին, որը ո՛չ քաղաքականության, ո՛չ ԱԺ-ի, ո՛չ էլ մշակույթի հետ կապ ունի: Ասենք, Պետրոսյանը պատասխաներ, որ դատապարտում է, ի՞նչ կստանար լրագրողը, ոչինչ: Ես համոզված եմ՝ նա դատապարտում է այդ դեպքերը, բայց պետք է գոնե հասկանալ՝ ում ինչ հարց պետք է տրվի:
Հայրիկյանի մասին իր «բազմահազարանոց» միտինիգից հետո սկսեցին հիշել: Վերջին օրերին մոռացել էին և՛ Հայրիկյանին, և՛ Միկոյանին: Հայրիկյանի գալով՝ եկավ նաև Միկոյանի թեման: Տեսնո՞ւմ եք՝ ամեն ինչ փոխկապակցված է: Այնպես որ, հանգիստ եղեք ամեն ինչ կհարթվի:



