Շուտով կհաստատվի կառավարության ծրագիրը: Այդ ծրագիրը պետք է նախանշի Հայաստանի զարգացման ընթացքը: Այն ոչ միայն պետք է արտացոլի հասարակական շահերն ու պահանջմունքները, այլև դրանք կառավարման մոդելյացիայով տեղափոխի իրապես կայուն զարգացման հուն: Իսկ դրա իմպերատիվ սկզբունքն ընկած է ռազմավարական հետևյալ հիմքերում՝
1. Փոփոխությունների արտացոլումը երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային-հոգեբանական ասպեկտներում. որքան էլ որ դրանք ցանկալի թվան ինչ-ինչ նախաձեռնողների կողմից, միևնույնն է, չեն կարող ապահովել կայուն զարգացում, քանի որ հասարակության կողմից չեն ընկալվելու ու չեն դառնալու իբրև նորմ, կարգ, արժեք.
2. Ծրագրի իրական հիմք, որն ունակ է միացնելու նպատակներն ու միջոցները՝ ռեսուրսներն ու պայմանները, այլապես հայտնի են շատ դեպքեր, երբ ծրագրերը եղել են ռոմանտիկ կամ իլյուզիվ որոշումների արտացոլանք, և հանգեցրել տարատեսակ ճգնաժամերի, ստագնացիաների, ռեցեսիաների, կոնֆլիկտների.
3. Քաղաքական ռիսկերի հաշվի առնում և ճիշտ գնահատում լեգալ-կառավարական մակարդակում, երբ ռիսկերն արդյունք են իրականացրած սոցիալական, տնտեսական, իրավական քաղաքականության, ինչպես նաև՝ արտաքին մակարդակում, որոնք են միջազգային ռեգիոնալ իրավիճակը, ներդրումային պոտենցիալը, միջազգային կառույցները, արտաքին առևտուրը, արտաքին պարտքը, ֆինանսական աջակցությունները և այլն:
4. Հասարակության քաղաքական համակարգի ինստիտուցիոնալ ամրության և դրա գործառնական այնպիսի վիճակի ամրապնդում, որը կապահովի համակարգի տրանսֆորմացիոն վիճակի փոխարկելիությունը կայուն դինամիկ զարգացմամբ՝ հիմնված քաղաքական նորմերի ու արժեքների վրա՝ մրցակցություն, քաղաքական պլյուրալիզմ, էլիտայի շրջապտույտ:
Կառավարության ծրագիրն արժեքների համատեղման ամբողջություն է, այն նաև ազգային համաձայնության բովանդակություն պետք է ունենա, որը հիմնված է ռեսուրսների ճիշտ բաշխման ու սոցիալական բևեռացման կրճատման վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/704384512933380
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել