ArmStar.am-ն իր ընթերցողին է ներկայացնում բլից-հարցազրույց: Հարցերը կարճ են և շարունակություն պահանջող: Պատասխանելու համար ժամանակ չի տրվում և պետք է շատ շուտ կողմնորոշվել:
Նման փորձության ենթարկվեց Համազգային պետական թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանը:
Չեմ ուզում լինել դերասան, երբ… տեսնում եմ` մասնագիտությունն ինչքան են էժանացնում:
10 տարի առաջ... անգամ չէի պատկերացնի, որ այն երազանքով, որ նայում եմ ավագ սերնդի դերասաններին, մի օր ոմանց համար էլ ես այդպիսինը կլինեմ:
Առաջին բեմելի ժամանակ... այնքան վախեցած էի, որ շրթունքներս չէին պոկվում իրարից, այնպես էին չորանում, ու դրա համար ամեն կուլիսում շշով ջուր էր դրված:
Երբ ստացա առաջին հոնորարս.... ահավոր երջանիկ էի ու գնացել, ֆլոմաստեր եմ գնել:
Ինչ վերաբերում է տղամարդկանց... շատ եմ ուզում, որ տղամարդ տեսակը, որակը չփչանա, օրինակ` Եվրատեսիլի հաղթողի նման չլինեն:
Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ... բայց Աստված կա:
Աշխատավարձը... շատ լավ բան է, ափսոս` շուտ է վերջանում:
Երբեմն ես ամաչում եմ... հայ ժողովրդի պատմության էջերից, և տա Աստված, որ չամաչենք մեր ապագա սերունդների առաջ:
Մի անեկդոտ հիշեցի, ուրեմն...մեկն ասում է` չեմ հիշում հոկտեմբրին պիտի գնայի Նոյեմբերյան, թե նոյեմբերին` Հոկտեմբերյան:
Շարունակությունն՝ այստեղ