1in.am-ը գրում է.
Լոնդոնում 1680 դոլար արժողությամբ փքաբլիթ են պատրաստել: Այն ներկայացվել է Փքաբլիթների ազգային շաբաթին (National Doughnut Week), որը Բրիտանիայում անցկացվում է մայիսի 10-17-ը, գրում է Lenta.ru-ն:
Աշխարհի ամենաթանկ փքաբլիթները պատաստել են Krispy Kreme սրճարանների ցանցի հրուշակագործները: Խոհարարները միջուկի մեջ 2002 թ. բերքի Dom Perignon շամպայն, Chateau d’Yquem գինի և ազնվամորու լիկյոր են ավելացրել: Ջնարակի բաղադրիչներից մեկը 500 տարվա հնության Courvoisier de L’Esprit կոնյակն է: Փքաբլիթը զարդարված է 24-կարատանոց սննդային ոսկով, «ադամանդներով», բելգիական շոկոլադից պատրաստված ծաղիկներով և թիթեռներով:
Փքաբլիթը մայիսի 16-ին որպես ցուցանմուշ է ներկայացվել լոնդոնյան Selfridges հանրախանութում: Այն ոչ ոք չի գնել, սակայն օրվա վերջում որպես մրցանակն հանձնվել է մի դիմահարդարի, որը փքաբլիթը գովաբանող մեկնաբանություններ է արել: Բրիտանացին ասել է, որ իր կարծիքով՝ «փքաբլիթը ուտելու համար չափազանց լավն է»:
National Doughnut Week-ի շրջանակներում վաճառված փքաբլիթներից հավաքված միջոցները ավանդաբար ուղղվում են հաշմանդամ երեխաների Children’s Trust հիմնադրամին: