Ֆորշը այս տարվա հունիսին պետք է հանդես գա մենահամերգով, բայց օրը դեռ հստակեցված չէ, քանի որ երգիչը ֆինանսական խնդիրներ ունի:
ArmՏtar.am-ի հետ զրույցում երգիչը պարզաբանեց ներկա խնդիրների, տեսահոլովակներ չնկարահանելու և նոր բացվող ակումբի հետ կապված մանրամասները:
« Համերգ կազմակերպելու համար մենք սկզբնական մեծ ծախսեր ունենք հոգալու, որի հնարավորությունն այժմ չունեմ: Սկզբում ընկերներիս ուժերով էինք ցանկանում համերգն իրականացնել, բայց չի ստացվում:
Ես ցանկանում եմ դիմել օգնության, բայց նրանք, ովքեր պետք է օգնեն, չեն պատասխանում հեռախոսազանգերին: Թեև դահլիճի համար արդեն պայմանավորվել եմ, բայց ֆինանսական խնդիրները կան ու չեն լուծվում: Համերգի համար ամեն ինչ պատրաստ է, հստակեցված են երաժշտական համարները: Պրեմիերաներ ու նորություններ կլինեն այդ օրը, եթե իհարկե լինի այդ օրը:
Շարունակությունն՝ այստեղ