Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

Մետաղական ճարմանդներ

Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը քանդակում էին քարեր, որոնք իրար ամրացված էին մետաղական ճարմանդներով: Այս տեխնիկան զարգացել է երկրագնդի հակառակ կողմերում` միևնույն ժամանակահատվածում (1000 տարի այս կողմ, այն կողմ):   

Ներքին թեքություն ունեցող շինություններ


Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը կառուցել են նմանատիպ տեսքով թեք դամբարաններ ու տաճարներ, որոնք դիմացել են երկրաշարժներին:

Մարդակերպ դագաղներ


Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը հանգուցյալների համար կառուցել են մարդակերպ դագաղներ: Նրանք այս դագաղները կառուցում էին, որպեսզի հանգուցյալն այնպիսի աստծո կամ հերոսի տեսք ունենար դագաղում, որը հաղթել է մահին և պատմել է իր հերոսական հաղթանակի մասին: Այս դագաղների միջոցով փորձ էր արվում մարդկանց հասկացնել, որ այդ հերոսներն ու աստվածները պետք է օրինակ ծառայեն բոլորի համար: Ի վերջո բոլորը պետք է պարտության մատնեն մահին՝ փնտրելով ու գտնելով հավիտենական կյանք:  

Երրորդ աչքը պատկերող արևային օղակ ճակատի վրա


Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը օղակներ էին պատկերում իրենց ճակատի վրա՝ այս կերպ ցույց տալով երրորդ աչքի տեղը: Հունական ու հռոմեական դիցաբանության մեջ կիկլոպը հսկաների նախնադարյան ռասայի անդամ էր: Կիկլոպները ճակատի մեջտեղում մեկ աչք ունեին: Ենթադրվում է, որ այդ անունը նշանակում է «շրջանաձև աչքերով արարած»:

Երրորդ աչքի և արևի կապը


Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերն իրենց երրորդ աչքը զարդարում էին արևի պատկերով: Արևը աչք է երկնքում: Ոչ միայն ինկերն ու եգիպտացիները, այլև բազմաթիվ այլ հնագույն քաղաքակրթություններ արևը պատկերել են իբրև աչք:   

Մի աչք պատկերող խորհրդանիշներ


Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը պատկերում էին արևային աչքի խորհրդանիշներ: Նրանք արևն ասոցացնում էին աչքի, իսկ աչքը՝ արևի հետ: Երկու մշակույթներում էլ տարածված էր այն համոզմունքը, որ երրորդ աչքով կարելի է տեսնել ներքին արևը՝ հոգին:

Մեգալիթյան ճարտարապետություն 


Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը իրենց ամենակարևոր տաճարները կառուցել են հսկայական քարերով, որոնցից յուրաքանչյուրը կշռում էր հարյուրավոր տոննաներ:

Եղեգնյա նավեր 


Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը կառուցել են եղեգնյա նավեր, որոնք իրենց ձևով նման են իրար:

Լողացող աստվածներ


Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը պատկերել են լողացող աստվածների:

Առնանդամ հիշեցնող քանդակներ


Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը առնանդամ հիշեցնող արձաններ էին կանգնեցնում և ասոցացնում էին դրանք պտղաբերության հետ:

Պարույրներ


Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը պատկերում էին պարույրներ, որոնք խորհրդանշում էին մեր ելքը նյութական աշխարհից և մուտքը հոգևոր աշխարհ:

Մանրակրկտորեն կառուցված տաճարներ


Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը նախագծում ու կառուցում էին միանման տաճարներ:

Համաչափ օձեր


Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը իրենց արվեստի մեջ շատ էին կիրառում համաչափ պատկերներ: Հաճախ օգտագործվում էին համաչափ դիրքում գտնվող օձերի նախշեր:

Ընդհանրություններ քարագործության ասպարեզում


Հին եգիպտացիները և ինկերը բավականին նման ոճով էին կառուցում քարե շինությունները:

Համաչափության  վրա հիմնված արվեստ


Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը կառուցում էին միանման տեսքով արվեստի գործեր, որոնց հիմքում ընկած էր համաչափության և էզոթերիկ սիմվոլիզմի գաղափարը:

Ատոնի հիերոգլիֆ


Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը իրենց արևի աստծուն պատկերում էին իբրև մի շրջանակ, որի կենտրոնում կետ է:   

Վկայություններ Ատլանտիդայի մասին

Ինկերն ու եգիպտացիները հիրավի շատ նման են իրար: Վիկտորյան ժամանակաշրջանի գիտնականները, ինքնուրույն բացահայտելով այս ընդհանրություններից շատերը, հավատում էին, որ այս երկու մշակույթների ներկայացուցիչները սերել են միևնույն մշակույթից՝ Ատլանտիդայի մշակույթից:

Պլատոնը Ատլանտիդան նկարագրում էր իբրև առաջադեմ քաղաքակրթություն և հզոր ռազմածովային ներուժ ունեցող վայր, որի բնակիչները կարողացել էին գրավել Եվրոպայի մեծ մասը, մինչև որ տեղի էր ունեցել մի սարսափելի բնական աղետ, որի հետևանքով այն հայտնվել էր ջրի հատակին: Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում մնացել էին այդ աղետի վերապրածները, ովքեր էլ պահպանել են Ատլանտիդայի մշակույթը:

Եգիպտացիներն ու ինկերը շփման եզրեր չունեին, սակայն նրանք ընդհանուր ժառանգություն ունեին: Արևմուտքի գիտնականները դիտավորյալ փորձում են անտեսել, քողարկել կամ հերքել Ատլանտիդայի մասին եղած բոլոր վկայությունները:

Ինչու են գիտնականները քողարկում Ատլանտիդայի մասին վկայությունները

Գիտնականները պնդում են, որ մարդիկ զարգանում են պատմական էվոլյուցիայի շնորհիվ: Նրանց համար դժվար է ընդունել, որ իրենցից հազարավոր տարիներ առաջ կարող էր գոյություն ունենալ մի այնպիսի քաղաքակրթություն, որը բավականին զարգացած էր և մի շարք ոլորտներում չէր զիջում ժամանակակից աշխարհի մարդուն:  

Մշակութային էվոլյուցիան այն ոսպնյակն է, որի միջով նրանք նայում են իրականությանը: Հենց այդ պատճառով էլ նրանք հերքում են ցանկացած տարականոն վկայություն կամ ապացույց: Բացի այդ, գիտնականը և ակադեմիկոսը նույնպես աշխատանք գտնելու կարիք ունեն: Եթե նրանք ցանկանում են, որ լավ վարձատրվող աշխատանք գտնեն, որ իրենց աշխատությունները հրատարակվեն, և իրենք առաջ գնան իրենց մասնագիտական ասպարեզում, նրանք պետք է որդեգրեն արդեն իսկ ընդունված մտածելակերպը, այսինքն՝ ընդունեն էվոլյուցիոն հարացույցի գաղափարը իբրև անքակտելի ճշմարտություն, որից ոչ մի շեղում չի կարող լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել