Օր առաջին

Նախախնամություն էր թե բախտ Հիմա չգիտեմկամ գուցե զուգադիպություն Ես երբեք չեմ հավատացել ճակատագիր կոչվածին դրան հավատում են իրենց կյանքն ու ժամանակը մսխողները Անում են արարքներ հետո ամեն ինչ բարդում կյանքի ու ճակատագրի վրա Եթե ինչ-որ մեկը գրել է բոլորի ճակատին ուրեմն թերացել է իր գործում խառն է գրել խաչել է ուղիներ տարբերայնպես որ հետո ինքն էլ գլուխ չի հանելԿամ մարդկանց մի մասի ճակատին սևագրել էմյուս մասի ճակատին մաքրագրել՝ մարգարիտե տառերով Երջանկություն կոչվածը հավետ չէ ամեն ինչն էլ ժամանակավոր է մեզ համար` նույնիսկ ժամանակը Մենք ժամանակի որոշակի ժամանակահատված ենք այնպես ինչպես օրվա մեջ մեկ ժամը Մարդ կա իրեն բաժին է հասնում վարկյաններ մարդ կա ժամից ավելի մարդ կա րոպեներ Բայց միևնույն է դրանք էլ են վերջանում ինչպես օրերը տարիները Մարդիկ հերթափոխում են միմյանց Կարևոր է նաև թե դու օրվա որ ժամն կամ վարկյանն ես գիշեր է թե ցերեկ Անկախ ամեն ինչից եթե ապրում ես ուրեմն պատասխանատու ես Առավոտ է ՄռայլՄայիսն է Եղանակը խոնավ է Մառախլապատ անձրև Աչքերս բացել եմ բայց չեմ ուզում արթնանալ Քունս չի գալիս բայց քնել եմ ուզում՝ դա միակ միջոցն է աշխարհից կտրվելու Բջջայինս զանգում է Նա է Դողացող մատներով վերցնում եմ բայց շանթահարվում եմ. հեռախոսը պատի հետ վայր է ընկնում Հիշում եմ գիշերը Նա էր մենակ չէր գրկախառնված էին կարծես համբուրվում էին չգիտեմ դա տեսա թե պատկերացրի Ձեռք ձեռքի էին տվել գրկել էին իրար Սկզբում չհավատացի աչքերիսմտածեցի խմած եմ հազար պատրվագ գտա մինչև անգամ ինձ կույր համարեցի Լիալուսին էր Մի այդպիսի գիշեր ես էի բռնել նրա ձեռքը մի այդպիսի գիշեր նրա առաջարկով աստղերն էինք հաշվել մի այդպիսի լիալուսնի տակ հավերժ սեր էինք խոստացել… Լիալուսինը արյուն էր ուզումլիալուսինը զոհ էր ուզում լիալուսինը ցասում էր պահանջում Ինձ թվում էր թե աստղերը թափվում են մարմնովս սարսուռ անցավ ատամներս դողալով խփում էին իրար ձեռքերս դողում էին ահավոր ոտքերս չէի զգում կարծես գետին չէր ոտքերիս տակ Ինչպես երազում ես փորձում մի բան անել՝ չի ստացվում այդպես էլ այդ պահին Մինչ ես սթափվեցի նրանք չկաին Սրտխառնոց եմ զգումչեմ դիմանում Լուսաբացի կողմ է ամպերն հավաքվել են Շորերով ընկնում եմ անկողնուն ու քնում Հիմա առավոտ է խոնավ մայիսյան առավոտ Պատի տակ ընկած հեռախոսը նվագում է ուրեմն զանգ է Անջատում եմ հեռախոսն ու աչքերս փակում քնելու անհագ կարոտով Անկողնուց վեր չեմ կենում կամ քնած եմկամ նիրհած երեկվա պատկերն խեղդում էչեմ ուզում վեռադառնամ կյանքՈչինչ չեմ զգումպառկած եմ աչքերս բացում եմմութ էլավ մութպատուհանից լսում եմ անձրևի ձայնըՆշանակում է մի օր անցել էես առաջին օրն անցկացրել եմ քնած:

 

Օր երկրորդ

Արթնանում եմ ձայներիցԸնկերներս են՝եկել են մեր տունարդեն տասներկուսն անց էԱսում ենոր որոշել են այսօր գնանք մի տեղ զբոսնելուԱռաջարկում եմ գնանք բնության գիրկԸնդունվում էԽանութից ամեն ինչ վերցված էՓորձում եմ ամեն անգամվա նման կատակներ անելսակայն չի ստացվումՉխոսելու ցանկությունս խեղդում է Խմելով փորձում եմ հաղթահարելբայց առաջին իսկ բաժակից զգում եմոր խմած եմԳլխապտույտ եմ զգումաչքերիս առջև սևանում էհիշում եմ այն գիշերընրան ձեռքը տված ուրիշի ձեռքինՈչինչ չեմ կարողանում ուտելխմում եմԿում-կում կոնյակ եմ խմումամեն կումի հետ ինձնից մի հիշողություն եմ թաղումինձնից մի մասնիկ եմ վանումԽմում եմ գիտակցելովոր խմելով ոչինչ չի փոխվիոչ մի հարց չի լուծվիխմում եմ հասկանալովոր խմիչքն էլ է դավաճանՀասկանում եմ՝կյանքս կում-կում տանուլ եմ տվել նրան նվիրվելովնրանից հրեշտակ շինելովԽմում եմոր կոնյակը քանդի հորինածս աշխարհի հիմքերը խալխլիայն չէ որ խմիչքն էլ է դավաճանչէ որ նա էլ է տրվում ուրիշինչէ որ նրանով էլ են ուրիշները արբումՏուն են բերում ուշ երեկոյանԵս այնքան եմ խմելոր ոչնչի ընդունակ չեմնույնիսկ չեմ կարողանում հեռախոսս միացնեմոր նրան մի քանի բառ ասեմ:

 

Օր երրորդ

ԳլխացավՍառը քրտինքԵրեկվա խմելու հետևանքն էՄիացնում եմ հեռախոսսԲաց թողնված զանգեր նրանիցհաղորդագրություններկարդում եմ միայն վերջինը.«Կարոտել եմանհանգստանում եմանպայման զանգիր»:  Մտածում կամ թե զգում եմ կեղծությունըԿարոտողանհանգստացող մարդը ուրիշի հետ գիշերը ձեռք-ձեռքի տված ման չի գաչի գրկախառնվի Մեջս խանդը գլուխ է բարձրացնումինչպե՞ս նրան թողնեմնահանջե՞մՈւզում եմ գտնել իր հետ գրկախառնվածինիրեն էլասեմ այն ամենը ինչ մտածում եմՀետո ինձ բռնեցնում եմ խելագառ մտքի վրամտածում եմ նա դրան չարժինա ուրիշի արյուն չարժիՆրան ուժով չէին տարել դրել այդ տղայի գիրկընրա ձեռքը այդ տղան դժվարությամբ չէր բռնելԻնչ կարևոր էթե այդ տղան ո՞վ էՆա քեզ փոխել էքեզ դավաճանել էԲոլոր տեսակի դավաճանները նույն ենեթե հարցնես հազար պատճառ կասենկլացեն այնպեսոր գուցե և հավատասԲոլորը կարող են դավաճանելբայց միայն եզակիները կարող են հավատարիմ ´ մնալիսկ նա դավաճան է Ակամայից հիշում եմ ընկերոջս պատմած մի դեպքԱսում էմի անգամ մարմնավաճառի հետ առանձին լինելու ճամանակտեսել էոր ինչ որ մեկին հաղորդագրություն է գրում.«Ես քեզ սիրում եմ»: Զարմացած հարցրել էր -Դուք էլ եք սիրում Հիշում եմոր ես պնդում էիոր չի կարելի մեղադրել մարդունեթե նրա հետ իր կյանքը չես ապրելնրա հետ չես երազելնրա հետ չես հիասթափվելԵս արդարացնում էի մի մարմնավաճառիորին նույնիսկ չէի ճանաչում:

 

Օր չորորդ

Մտքերից հոգնած աչքերս բացվում ենԳիշերվա չորսն էՄտքերի մեջմտքերի տակ ոչ քնելն եմ հասկացելոչ երազ տեսնելըՀագնվում եմ՝դուս գալիսՈտքերս ինձ տանում են այն այգին որտեղ նրան տեսել էի ուրիշի գրկումԵրևի սիրտս ուզում էր նրան գտնել ու հարցնելինչուՍիրտս ինձ խեղդում էպատրվակներ է առաջ քաշումմինչև իսկ ինձ համոզում էոր ես խելագառ եմտեսիլքներ եմ ունենումայդ գիշերն էլ եմ տեսիլք ունեցելՆա չէր կարող գրկել ուրիշինՆա չէր կարող դավաճանելնա հրեշտակ էրՀասկանում եմոր այդ «նան» ես եմ հորինելիսկ հիմա հորինածս աշխարհը փուլ է գալիսու կտորները թափվում են հոգուսՑավ եմ զգումահավոր ցավոր ուզում եմ գոռալուզում եմ պատռեմ կուրծքս հանեմ ու շպրտեմ սիրտսՈւզում եմ վերացնեմ մտածելու կարողությունսԻնչքան էլ ինքս ինձ համոզեմմիևնույն է հասկանում եմոր չորս օր նրան չեմ տեսելհետը չեմ խոսելկարոտում եմԻնքս ինձնից հիասթափվում եմինքս ինձ դատապարտումիմ զգացածիիմ աշխարհի համար Ինձ դավաճանել ենիսկ ես վրեժի քաղծը հագեցնելու փոխարեն վանում եմ այդ միտքըԵս ինչ էլ անեմ խիղճս դեմ է նրան ցավ պատճառելունգուցե և նա անարժան էբայց ես չեմ կարող նրան ցավ պատճառելՄիակ բանըոր կարող եմ անել աննշան նրա կյանքից հեռանալն էՉգիտեմ նա դրանից ինչ կզգաինչ չի զգաիսկ ինձ համար միևնույն է Երբ նա տխրում էրես աշխարն էի շուռ տալիսոր ժպտարես պատրաստ էի մեռնել նրա հայացքում ժպիտ տեսնելու համարԻսկ հիմա ես ինչպես կարող էի ցավ պատճառել նրանԻսկ նա ինձ ցավ պատճառեցբայց ես նա չեմԵս չեմ կարող ցավ պատճառել մեկինում ասել եմ սրտիցս խոսքեր Աչքս ընկնում էլեռան գագաթին քարերից սիրտըՀիշում եմ դրա պատրաստելըներքևից քարեր էի կրումամեն քարի հետ երազանք ստեղծելովհիշում եմերբ վերջացրի զանգեցիոր պատուհանից դուրս նայեսիսկ դու ասացիրոր ամբողջ ընթացքում հետևել ես ինձՈւ էլի խոսքեր ասացիր հիմա եմ հասկանումոր խոսքեր էինուրիշ ոչինչ… Մի գիշեր էլմոմերից մեծ սիրտ էի պատրաստելվառելնստել էի մեջըիսկ դու պատուհանից երջանիկ հայացքով նայում էիրՄիշտ ասում էիթե իմ սիրտն այդ կրակից սրտին է նմանիսկ քոնը՝քարինԵրևի զգում էի…

Օր հինգերորդ

Նա զանգել է նորիցՉեմ ուզում խոսելչեմ ուզում ոչինչ լսելԱմեն ինչ հիշեցնում է նրա դավաճանությունըԵս վախենում եմ նրա սատանայական ձայնը լսելուցՆա իր օրագրում կգրի գուցե. «Նա այսօր էլ չզանգեց» կամ «Եվս մեկին խաբեցի»: Իսկ ես որտեղ գրեմեթե իմ օրագիրը իմ աչքերում էինչպե՞ս գրեմինչու՞ գրեմԲայց անկախ ինձնից գրվում էանկախ ինձնից հոգուս ցավը դրոշմվում է աչքերիս Աչքերս փոխում են իրենց գույնըիրենց տեսած աշխարհըԱշխարհոր ոտնակոխ արեցիր չբուսնած ծիլերինԱշխարհ որ ծվեն-ծվեն արեցիրհետո արյունից կենացներ խմեցիրԱյլևս հետ դարձի ճամփա չկաԱյլևս ոչինչ չկա մեզ կապողՀիշողությունները մեռնում են կամաց-կամացես թաղում եմ նրանց առանց ծիսակարգառանց մարդկանց ասելուես թաղում եմ հիշողություններսես թաղում եմ իմ մի մասնիկըու ցավում է միայն իմ ներսը Հիասթափվում եմոր ցավում եմ դեռ քեզ համարոր սրտիս մի անկյունում տեղ եմ պահումինքս ինձնից թաքունփոքրիկ տեղ՝ քո վերադարձի համար Ցավում եմայսպես ստացվել-չստացվելու համար…

Օր վեցերորդ

Նայում եմ հայելու մեջԱչքերս խորացել եններքևը գծեր են հայտնվելԵրեսս մազոտ էԻնքս ինձ բաց եմ թողելինքս ինձնից վերացել եմՊետք է վերագտնեմ ինձպետք է ապրեմ Սափրված եմճամպրուկս կապած էՆա նորից զանգում է -Ալո՜անխի՛ղճ-հերթ չի տալիս ինձ -Մնաս բարով-արագ ասում եմ եսառանց հույզիսառը.ավելի շատ ինքս ինձ համոզելու համար Համարս նետում եմՀեռանում եմավելի ճիշտ փախչում եմավելի շատ ինքս ինձնիցդավաճանությունից ու հիասթափությունիցԳնում եմ ինքս էլ չիմանալովու՞րԳնում եմ անհայտությունիսկ կա՞ այդպիսի տեղ որտեղ ես առանձնանամ ինքս ինձնիցՉգիտեմԳնում եմ կյանքիս յոթերորդ օրը սկսելուԳնում եմ մի մասսթողնելովգնում եմ ոչինչ չզգալովգնում եմ կոկորդս սեղմող ցավովգնում եմ դավաճանությունիցգնում եմ ինքս ինձնից… Գնում եմ… Նելսոն Բեգլարյան 1652014թ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել