1962թ.-ին աշխարհը կանգնեց միջուկային պատերազմի բռնկման շեմին՝ «Կարիբյան ճգնաժամ». ԱՄՆ-ն Թուրքիայում տեղակայեց միջուկային մարտագլխիկներով հրթիռներ, դա նշանակում էր, որ Մոսկվային, Կիևին, Ս.Պետերբուրգին կարելի էր միջուկային հարվածներ հասցնել ընդամենը մի քանի րոպեում։ ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Խրուշովը դիմեց հակաքայլի՝ նույնանման հրթիռներ տեղակայեց Կուբայի տարածքում։ Այնպես ստացվեց, որ մի օր հանկարծ ողջ ԱՄՆ-ն և նախագահ Ջոն Քենեդին իմացան, որ խորհրդային միջուկային զինանոցը իրենց «քթի» տակ է։ Իսկ ո՞վ էր կազմակերպել հսկայական զինուժի և միջուկային զենքի Կուբա գաղտնի աննկատ տեղափոխումը՝ դե իհարկե մարշալ Հովհաննես Բաղրամյանը։
Ամերիկացիները զարմացած էին, թե ինչպես է հայ մարշալին հաջողվել կազմակերպել նման քանակությամբ զենքի և մարդկային ուժի աննկատ տեղափոխումը երկու օվկիանոսով և մի քանի ծովերով՝ 10 հզ. կմ։ Բաղրամյանին հանձնարարված գերգաղտնի այս օպերացիան ստացել էր «Անադր» ծածկանունը։ Կուբայում ափ հանվեց ընդհանուր առմամբ՝ 50 հզ. զինվորական և 100-ավոր բալիստիկ հրթիռներ։



