Emedia.am-ը գրում է.
Վրաստանի Անվտանգության և ճգնաժամերի կառավարման խորհուրդը հայտարարել Է, որ Վրաստանի Դարիալի կիրճում տեղի ունեցած սողանքից հետո չգտնված է համարվում յոթ մարդ: Սպասվում է եղանակի վատացում, ինչն իր հերթին կբարդացնի որոնողական-փրկարարական աշխատանքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
Մայիսի 17-ի առավոտյան Վրաստանի տարածքում տեղի Է ունեցել սառցախառը սելավ, որը փակել Է Ռազմավիրական ճանապարհը և Թերեք գետի հունը: Դարիալի կիրճում «Կազբեկ» (Վրաստան) - «Վերին Լարս» (Ռուսաստան) սահմանապահ անցակետի աշխատանքը դադարեցված Է ինչպես վրացական, այնպես Էլ ռուսական կողմից: Սողանքը վթարային իրավիճակ Է առաջացրել «Հյուսիս – Հարավ» մայր գազատարում, որով ռուսական գազը տարանցմամբ փոխադրվում Է Հայաստան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



