Tert.am-ը գրում է.

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միություն ՀԿ–ն Բաց նամակ է հղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, որում անդրադառնում է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց համար թանգարանների շենքերի մատչելիության խնդրին։

Նամակում ասվում է հետևյալը.

«Հարգելի տիկին Պողոսյան

Եվս մեկ թանգարանային գիշեր կայացավ: Ինչ խոսք, նախաձեռնությունը ողջունելի է և ուրախացնող: ՀՀ մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Միջոցառումների կարգախոսը` «Թանգարանները միավորում են մեզ», ամբողջապես համապատասխանում է իր խորհրդին և առաքելությանը` միավորելով մարդկանց միևնույն գաղափարի շուրջը, ինչի վկայությունն է յուրաքանչյուր տարի ավելացող այցելությունների թիվը»:

Եթե Հայաստանի և Արցախի 100 թանգարաններից առնվազն 5-ը կարող են իրենց դռները բացել նաև հաշմանդամություն ունեցող թանգարանասերների համար, ապա ինչպե՞ս կարող եք համարել, որ թանգարանները միավորում են մեզ, թե՞ «մեզ» ասելով ամենևին էլ նկատի չունեք այն 190.000 քաղաքացիներին, որոնց կարիքներին չեն համապատասխանում մշակութային օջախները:

Այս տարի միջոցառումներն իրականացվում են Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) հովանու ներքո, որը մշակել և մի քանի անգամ վերանայել է էթիկայի իր կոդեքսը: Դրա 1.4-րդ կետն անդրադառնում է հասանելիությանը. «Ղեկավար մարմինը պետք է այնպես անի, որ պարբերաբար և օրվա համապատասխան ժամերի թանգարանը և դրա հավաքածուները հասանելի լինեն բոլորին: Առանձնահատուկ ուշադրություն պետք է հատկացվի մասնավորապես հատուկ կարիքներ ունեցող անձանց»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել